Այս էջը հաստատված է
երկար մնալ ջրի տակ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է լինում, որ օդ շնչելու համար ջրի երես դուրս գա։ Կետի արտաշնչած օդում շատ է ջրային գոլորշին։ Ռունգերից դուրս գալով՝ գոլորշին սառչում է և վերածվում ջրի մանրագույն կաթիլների շիթի։ Պատահում է, որ կետը դեռ չի երևում, բայց ծովի վրա արդեն շատրվան է ցայտում։ Կետերը կաթնասուններ են, ծնում են կենդանի ձագեր և նրանց սնում կաթով։