Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչ միայն ետ չէին մնում եվրոպական մյուս երկրների ժողովուրդներից, այլև պատվավոր տեղ էին գրավում նրանց շարքում։

Կինո

Դուք բոլորդ էլ, անշուշտ, կինո սիրում եք և չեք կարող անգամ պատկերացնել կյանքն առանց նրա։ Բայց գիտեք, որ կինոն այնքան էլ հին պատմություն չունի։

19-րդ դարի վերջին ստեղծվեց մի ապարատ, որը կարող էր ժապավենի վրա նկարահանել շարժվող առարկաներ, մարդկանց, կենդանիների, մի խոսքով՝ շարժում։ Այդ ապարատն անվանեցին կինեմատոգրաֆ, հունարեն «կինեմա»՝ «շարժում» և «գրաֆո» «գրում եմ» բառերից (հետագայում այդպիսի ապարատը կոչվեց կինոխցիկ)։ Ահա այդ ժամանակ էլ առաջացավ կինոարվեստը, այսինքն՝ կինոֆիլմ (հայերեն նաև շարժանկար) ստեղծելու արվեստը։

Ֆիլմն ստեղծվում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց ստեղծագործական ջանքերի շնորհիվ։ Ֆիլմի ստեղծման աշխատանքն սկսվում է սցենարից, որը գեղարվեստական գրականության հատուկ տեսակ է։ Սցենարում մանրամասնորեն մշակված է ապագա կինոֆիլմի բովանդակությունը, որոշված են այն իրադարձությունների տեղն ու ժամանակը, որոնց ականատես են լինելու հանդիսականները,