Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրված են այն բոլոր խոսքերը, որ արտասանելու են դերասանները։ Սցենարի բովանդակությանը համապատասխան ընտրվում են ֆիլմի հերոսների դերակատարներ, նկարիչները ձևավորում են զգեստներն ու դեկորացիան, կոմպոզիտորը գրում է ֆիլմի երաժշտությունը:

Ֆիլմ ստեղծող կոլեկտիվը գլխավորում է կինոռեժիսորը։ Նա աշխատում է դերասանների հետ, ղեկավարում օպերատորների, նկարիչների, դիմահարդարների, թատերական դերձակների աշխատանքը։ Ֆիլմը ժապավենի վրա նկարահանում է կինոօպերատորը։ Նրանից է կախված, թե որքան վառ ու տպավորիչ կլինի ամեն մի տեսարան։

Ֆիլմի հաջողությունը շատ բանով կախված է դերասաններից։ Չէ՞ որ դերասանը, որ մեր ժամանակակիցն է, պետք է կարողանա մեկ ապրել միջնադարի մարդու կյանքով, մեկ դառնալ ապագայի մարդ, սուրը մերկացրած գրոհի նետվել կամ գնդակոծության ժամանակ սողեսող առաջ շարժվել խոր ձյան միջով։ Կինոդերասանը կարճ ժամանակում պետք է շատ բան սովորի ու շատ բան հիշի։ Ֆիլմը սկզբից մինչև վերջ նկարահանվում է ոչ այն հաջորդականությամբ, ինչ մենք տեսնում ենք էկրանին, այլ առանձին, մինչև 400-500 կտորներով։ Այդ անջատ կտորների միավորումը մեկ ամբողջության մեջ կոչվում է մոնտաժում։ Սա ֆիլմի ստեղծման աշխատանքի շատ կարևոր մասն է։ Եվ ահա ստեղծագործական վիթխարի աշխատանքն ավարտված է։ Ֆիլմը պատրաստ է։ Էկրանին կենդանություն են առնում կինոնկարի կերպարները։ Մարդու զգացմունքների ու մտքի վրա ոչինչ ավելի ուժգին չի ներգործում, քան կենդանի օրինակը։ Կինոն հենց տալիս է այդ կենդանի օրինակը։ Դուք Չապաևի հետ գրոհի եք նետվում, երիտգվարդիականների հետ սխրանքներ գործում հանուն հայրենիքի, Թիմուրի և նրա ջոկատի հետ շտապում եք այնտեղ, ուր պետք է ձեր օգնությունը, Կամոյի հետ դիմանում անլուր կտտանքների, հպարտանում սովետական զինվորների քաջությամբ ու արիությամբ, ատելությամբ լցվում թշնամու հանդեպ։

Կինոն ճշմարտացի ու արտահայտիչ ձեզ ցույց է տալիս քաղաքներ, գյուղեր, լեռներ, լճեր, անտառներ երկրի ողջ բազմազանությունն ու հարստությունը։

Ֆիլմը «ճանապարհորդում» է հողագնդով մեկ, մարդկանց հարկադրում զգալ ու խորհել, զայրանալ ու հավատալ։ Սովետական կինոֆիլմերը բազմիցս մրցանակ են շահել միջազգային կինոփառատոներում, տարբեր երկրների կինեմատոգրաֆիստների ստեղծագործական մրցության ժամանակ։ Եվ դա հասկանալի է, որովհետև սովետական կինոն տոգորված է ամենաառաջադեմ գաղափարներով` կոմունիզմի գաղափարներով։ Այն դարձել է ժողովուրդների հաղորդակցման կարևոր միջոց, մարդկության հրաշալի օգնականը հանուն խաղաղության և ժողովուրդների բարեկամության մղվող պայքարում։

Սովետական լավագույն ֆիլմերը, ինչպես «Պոտյոմկին զրահանավ», «Չապաև», «Մենք Կրոնշտադից ենք», «Բալլադ զինվորի