Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այժմ Կուբան անվանում են Ազատության կղզի։ Այն ամերիկյան մայրցամաքում սոցիալիզմ կառուցող առաջին երկիրն է։ Կուբացիները աշխատում են ազատագրված հողում։ Նրանք կառուցում են գործարաններ, բնակելի տներ, հիվանդանոցներ, մարզադաշտեր։ Առաջ բանվորների և գյուղացիների երեխաները սովորելու հնարավորություն չունեին, նրանց համար դպրոցներ չկային, վաղ հասակից էլ աշխատել էին սկսում։ Այժմ բացված են բազմաթիվ դպրոցներ։ Իսկ Սիեռա Մաեստրա լեռների ստորոտին, ուր առաջ ապրում էին ամենաաղքատ գյուղացիները, դպրոցական մի ամբողջ քաղաք է կառուցված։ Այստեղ ապրում են միայն երեխաներն ու նրանց ուսուցիչները։ Կուբայի մայրաքաղաք Հավանայի մոտ հիմնվել է մեկ ուրիշ դպրոցական քաղաք։ Այստեղ սովորողը կարող է իր ուժերը փորձել բոլոր մասնագիտությունների գծով և ի վերջո ընտրել սիրած մասնագիտությունը։ Այդ դպրոցը կրում է Վլադիմիր Իլյիչ Լենինի անունը։

Կուբացիները շատ բարեկամներ ունեն ողջ աշխարհում, բայց ամենից շատ՝ Սովետական Միությունում։ Կուբայական և սովետական ժողովուրդները ընթանում են մեկ ուղիով և ունեն մի նպատակ՝ ժողովուրդների երջանկությունը, խաղաղությունը, ազատությունը և կոմունիզմը։