Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերականգնվեց։ Այժմ Տաշքենդն ամենագեղեցիկ և բարեկարգ քաղաքներից է։

Երկրաշարժերն առաջանում են, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարների տեղաշարժ։ Այդ տեղում առաջանում է երկրաշարժի օջախ, որտեղ բնահողի ցնցումներն ու տատանումներն առանձնապես ուժեղ են լինում։ Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերևում, կոչվում է էպիկենտրոն։

Երկրաշարժերն ամենից հաճախ տեղի են ունենում լեռնային շրջաններում։ ՍՍՀՄ-ում դրանք հաճախակի են Միջին Ասիայի լեռներում, Կարպատներում, Ղրիմում, Անդրկովկասում, Կուրիլյան կղզիներում։ Առանձնապես հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերի գոտին անցնում է Խաղաղ օվկիանոսի ափերի երկայնքով։ Մեկ տարում Երկրի վրա տեղի է ունենում ավելի քան 100 հզ. երկրաշարժ։ Թույլ ցնցումները նկատում են միայն չափազանց զգայուն սարքերը՝ սեյսմոգրաֆները։