ողբերգությունն է (Արա Գեղեցիկի մասին դուք կարող եք կարդալ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» զրույցում), որը գրված է մեծ վարպետությամբ ու հայրենասիրական շնչով, հարուստ լեզվով ու պատկերավորությամբ։ «Արա Գեղեցիկը» հայ բազմադարյան գրականության գոհարներից է։ Զարյանն ունի շատ պոեմներ, երգիծական գործեր, վեպեր, սիրային և հայրենասիրական սքանչելի բանաստեղծություններ։ Մեծանուն բանաստեղծը գուրգուրալից սիրով ու խնամքով, արձակի լեզվով վերապատմեց մեր անմահ էպոսը՝ «Սասունցի Դավիթը», որպեսզի ընթերցողին, մանավանդ երեխաներին, այն ավելի մատչելի դառնա։ Նաիրի Զարյանը սիրում է ու գովերգում ոչ միայն իր ժողովրդին, այլև սովետական ժողովուրդների եղբայրությունը, ողջ աշխարհը, մարդկությունը, խաղաղությունը։ Տեսեք, ինչ անկեղծ ու սրտառուչ է հնչում «Խաղաղության աղավնին» բանաստեղծությունը։ Պրագայի խաղաղության կոնգրեսում բեմ է բարձրանում «վեց տարեկան մի աղջիկ»՝ տիկնիկը գրկին և դիմում Սովետական Միության հերոս Ֆեոդորովին.
Ասաց.–Քեռի, չունեմ ես հայր..
Սպանված է նա Աթենքում:
Ես տիկնիկիս և ինձ համար
Խաղաղություն եմ ուզում:
Ինչպես բոլոր իսկական գրողները, այնպես էլ Նաիրի Զարյանն իր գործերով բարեկամություն, երջանկություն ու խաղաղություն է ուզում բոլոր երեխաների ու բոլոր ժողովուրդների համար:
'Զբոսայգի'
Հնում մարդիկ իրենց կացարանների մոտ աճեցնում էին բանջարեղեն, մրգի ծառեր, դեղաբույսեր։ ժամանակի ընթացքում մարդիկ տան կողքին սկսեցին տնկել նաև այնպիսի բույսեր՝ թփեր, ծառեր, որոնք իրենց գեղեցկությամբ հմայել էին նրանց։ Այդպես ծնունդ առան զբոսայգիները։ Առաջին զբոսայգիները գցվում էին տիրակալների և նրանց մերձավորների համար։ Մեզ են հասել Բաբելոնի Շամիրամ թագուհու կախովի պարտեզների՝ «աշխարհի յոթ հրաշալիքներից» մեկի, մասին պատմող լեգենդներ։ Հարյուրամյակներ շարունակ զբոսայգիներում ծառերն ու թփերը տնկում էին կանոնավոր շարքերով, խուզում հավասար։ Խիստ երկրաչափական ձևի, կլոր և ուղղանկյունաձև ծաղկաթմբերը զետեղում էին պալատների ու դղյակների առջև։ Զբոսայգիները զարդարում էին շատրվաններով, մարմարե արձաններով ու սկահակներով։ Այդպիսի զբոսայգիներն անվանում են կանոնավոր։ Նման զբոսայգի է, օրինակ, Լենինգրադի