են սոցիալիստական շինարարության տարիներին, հնարավոր դարձան միայն այն բանի շնորհիվ, որ Էստոնիան մեկուսացած փոքրիկ երկիր չէ, այլ հզոր և անծայրածիր Սովետական Միության անկապտելի մասը։ Սև և գունավոր մետաղներ, ավտոմոբիլներ և գյուղատնտեսական մեքենաներ, սարքավորում ամբողջ գործարանների համար՝ ահա սոսկ փոքր մասն այն ամենի, ինչ Էստոնիան ստանում է եղբայրական հանրապետություններից։
ՍՍՀՄ ժողովուրդների բարեկամությունն ու փոխադարձ օգնությունը մեծ ուժ է։
Էրմիտաժ
Էրմիտաժ Սովետական Միության խոշորագույն թանգարանն է։ Այն գտնվում է Լենինգրադում և զբաղեցնում հինգ շենք Նևայի առափնյակում ու Դվորցովայա հրապարակում։ Հիրավի, անընդգրկելի են նրա հավաքածուները։ Նկարներ և քանդակներ, հախճապակե և թանկարժեք մետաղե իրեր՝ բոլոր ժամանակների մարդկանց ու ժողովուրղների արարած անգնահատելի ստեղծագործություններ են հառնում նրա առջև, ով ոտք է դնում համաշխարհային մշակույթի այդ գանձարանի շեմից ներս։ Տարեկան շուրջ 4 մլն. մարդ է այցելում Էրմիտաժ։ Նրա սրահներում մշտապես հնչում է բազմալեզու խոսակցություն։
Էրմիտաժը հիմնադրվել է 1764 թ.։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեափոխությունն այն պատկանում էր ցարերին։ Քչերն էին լինում այնտեղ, դրա համար էլ այն անվանվել է «Էրմիտաժ» ֆրանսերեն բառով, որ նշանակում է «մենավոր տուն, մեկուսացած անկյուն»։
Ու թեև սկզբում թանգարանը մատչելի էր միայն «ընտրյալներին», այնուամենայնիվ նրա հավաքածուները բարերար ազդեցություն էին գործում Ռուսաստանի մշակութային զարգացման վրա։ Պուշկինն ու Լերմոնտովը, Բելինսկին ու Գոգոլը, Դոստոևսկին ու Տոլստոյը սիրել և գնահատել են Էրմիտաժը։ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի սաների շատ սերունդներ են սովորել նրա դահլիճներում։
Հեղափոխությունից հետո կայսերական թանգարանը հանձնվեց ժողովրդին։ Նոր դարաշրջան բացվեց սովետական երկրի կյանքում, նոր փուլ սկսվեց նաև Էրմիտաժի պատմության մեջ։ Ավելի քան երեք անգամ բազմապատկվեցին նրա հավաքածուները։ Ստեղծվեցին նոր բաժիններ նախնադարյան մշակույթի, Արևելքի երկրների