քանիսի մասին կկարդաք համապատասխան զրույցներում։
Ընդհանրապես Սովետական Միությունում այսօր կա 1200 պետական թանգարան, ուր ժողովված են 40 մլն. նկար, քանդակ, ձեռագիր, ամենաբազմազան իրեր։ Կան նաև հազարավոր ժողովրդական ու դպրոցական թանգարաններ։ Լինում են զանազան թանգարաններ։ Օրինակ, կենդանաբանական թանգարանում ժողովված են կենդանիների խրտվիլակներ, միջատների ու թիթեռների հավաքածուներ, երկրաբանականում՝ միներալների նմուշներ։ Կան բուսաբանական, թատերական, երաժշտական և ուրիշ շատ թանգարաններ։
Մոսկվայում, Կարմիր հրապարակում է գտնվում Պատմական պետական թանգարանը։ Երբ այցելում ես այդ թանգարանը, թվում է, թե երևակայական ճանապարհորդություն ես կատարում «ժամանակի մեքենայով»։ Առաջին դահլիճում խարույկն է առկայծում նախնադարյան մարդկանց քարանձավում, վերջինում տիեզերական հրթիռները, տիեզերագնացների անձնական իրերը, նավամատյանները, մանրակերտերն ու լուսանկարները պատմում են տիեզերանավերի իրականացած և ապագա մեկնարկների մասին։ Այդ թանգարանը սովետական ժողովրդի կյանքի, պայքարի և հաղթանակների պատմությունն է։
Բազմաթիվ քաղաքների երկրագիտական թանգարաններում ներկայացվում է միայն տվյալ երկրամասի, մարզի, քաղաքի պատմությունը։
Աշխարհում առաջին էլեկտրալամպն ու ռադիոն, սովետական առաջին ատոմային էլեկտրակայանը, Երկրի առաջին արհեստական արբանյակը՝ գիտնականների ու ինժեներների այս բոլոր հայտնագործությունները և տեխնիկայի նվաճումները կարելի է տեսնել Մոսկվայում գտնվող Պոլիտեխնիկական թանգարանում։
Գեղարվեստական անգնահատելի գանձեր՝ նկարներ ու քանդակներ, սկահակներ ու փորագրանկարներ են պահվում Էրմիտաժում և Լենինգրադի Ռուսական թանգարանում, Մոսկվայում գտնվող Մ. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում և Տրետյակովյան պատկերասրահում, ինչպես նաև ՍՍՀՄ-ի այլ թանգարաններում։
Շատ թանգարաններ նվիրված են ականավոր պետական գործիչների, գիտնականների, գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, արտիստների, ինչպես, օրինակ, Պ. Ի. Չալկովսկու տուն-թանգարանը Կլին քաղաքում, Լ․ Ն. Տոլստոյինը՝ Յասնայա Պոլյանայում, Խ. Աբովյանի, Հովհ. Թումանյանի, Մ. Սարյանի, Մ. Խաչատրյանի տուն–թանգարանները Երևանում։
Մոսկվայում, Հեղափոխության հրապարակի վրա է գտնվում Վ. Ի. Լենինի կենտրոնական թանգարանը։ Այստեղ ցուցադրված են բոլշևիկյան «Իսկրա», «Վպերյոդ», «Պրոլետարի», «Պրավդա» թերթերի առաջին համարները, որոնք պայքարի էին կոչում ցարիզմի դեմ և որտեղ զետեղված են Վլադիմիր Իլյիչ Լենինի հոդվածները։ Դուք կտեսնեք նաև թռուցիկներ, կոչեր, սովետական իշխանության դեկրետներ, որոնք ստորագրել է սովետական պետության հիմնադիր Վ. Ի. Լենինը, առաջնորդին նվիրված նկարներ։ Թանգարանում գորովանքով հավաքված են 400 հզ. ձեռագրեր, փաստաթղթեր, նկարներ, լուսանկարներ, զանազան իրեր, որոնք պատմումմ են Լենինի մասին, այն մասին, թե ինչպես սովետական ժողովուրդը կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ կենսագործում է լենինյան պատգամները։ Ամեն օր հազարավոր մարդիկ են այցելում թանգարան։ Այստեղ տեղի են ունենում պիոներական կազմակերպության և կոմերիտմիության շարքերն ընդունվելու հանդիսավոր արարողություններ, այստեղ զինվորական երդում են տալիս նորակոչիկները։ Վ. Ի. Լենինը համաշխարհային պրոլետարիատի առաջնորդն է։ Նրա հիշաակը սրբորեն պահպանում է ողջ ազատասեր մարդկությունը։ Վ. Ի. Լենինի թանգարաններ կան Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Մոնղոլիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում և ուրիշ երկրներում։ Երեխաներ, հիշեցեք, որ մենք պետք է պահպանենք կարմիր բանակայինի սաղավարտը, առաջին հնգամյակները կառուցողների աշխատանքային գործիքները, Հայրենական մեծ պատերազմի և մեր օրերի աշխատանքային սխրանքների մասին պատմող վավերագրերը։ Դրանց տեղը պետական, ժողովրդական, դպրոցական թանգարաններն են։
Թառափ
Թառափը հանդիպում է և՛ գետերում, և՛ ծովերում։ Սա գաղթող ձուկ է, այսինքն՝ մշտական «հասցե» չունի, ողջ կյանքում թափառում է։ Օրինակ, նշանավոր ռուսական թառափը ճանապարհորդում է