Վ. Պիկի, Վ. Ուլբրիխտի հետ միասին գլխավորեց Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը։ 1923 թ. աշնանն ապստամբեց պրոլետարական Համբուրգը։ Փողոցները պատնեշող բարիկադներին ծածանվում էին ալ դրոշներ։ Երեք օր մարտնչեցին Համբուրգի բանվորները, երեք օր շարունակ բարիկադներից չհեռացավ ապստամբության ղեկավար Թելմանը։ Կապիտալիստներն ատում էին Թելմանին։ Նրանք լավ գիտեին այդ մարդու ուժը, գիտեին, որ նրա ետևից կգնան միլիոնավոր բանվորներ։ Լինելով զարմանալիորեն հասարակ ու մարդկային՝ Թելմանը հետաքրքրվում էր բանվորների կյանքի բոլոր մանրամասներով, նրանց ընտանիքներով, աշխատանքով, ապրում նրանց վշտերով և ուրախություններով։ Ու միշտ, անչափ զբաղված պահերին անգամ, պատրաստ էր օգնելու նրանց։ Եվ բանվորները նրան երախտահատույց էին լինում հիրավի անսահման սիրով։ Մի անգամ, ճանապարհային պատահարի պատճառով, Թելմանը 6 ժամ ուշացավ միտինգից: Եվ 6 ժամ բանվորներն սպասեցին նրան, հավատալով, որ եթե «Մեր Թեդին խոստացել է, ուրեմն անպայման կգա»։ Զավթելով իշխանությունը` ֆաշիստներն շտապեցին ձերբակալել Թելմանին։ Նա բանտում էլ շարունակում էր մարտնչել և ղեկավարել կոմունիստները պայքարը։ Թելմանն այնտեղ էր, ուր պայքար էր սկվում ֆաշիստների դեմ։ Նրա անունով էր կոչվում իսպանական ֆաշիստների դեմ կռվող ինտերնացիոնալ գումարտակներից մեկը, որի կազմում կային ամենատարբեր ազգությունների մարդիկ։ Հիտլերյան Գերմանիայի ընդհատակում նրա անունից էին հանդես գալիս գերմանական հակաֆաշիստները։ Գործը, որին Թելմանն անմնացորդ նվիրաբերեց իր կյանքը, հաղթանակեց։ Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունում կառուցված է սոցիալիստական հասարակարգ։ Տարեցտարի ամրապնդվում է գերմանական առաջին բանվորա-գյուղացիական պետության և ՍՍՀՄ–ի ու սոցիալիստական համագործակցության մյուս երկրների եղբայրական դաշինքը։ ԳԴՀ-ի՝ մանկական կոմունիստական կազմակերպության անդամ երեխաները հպարտությամբ իրենց անվանում են թելմանականներ։ Դիմանկարից, իր հանրահայտ «թելմանկան» գլխին, մեզ է նայում ժպտադեմ ուժեղ, ասես կենդանի Թելմանը` գերմանական բանվոր դասակարգի անմահ առաջնորդը։
Թեյ
Չինաստանում թեյը հայտնի էր մեր թվականությունից 2700 տարի առաջ: Ավելի ուշ այն հայտնվեց Ճապոնիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Շրի Լանկայում: Ռուսաստանում թեյը որպես ըմպելիք առաջին անգամ օգտագործեցին ավելի քան երկու հարյուր տարի առաջ՝ ցարական արքունիքում, իսկ թեյի թփեր մշակել փորձեցին միայն 19-րդ դարի սկզբին։ Թեյի առաջին թփերը տնկեցին Ղրիմում՝ Նիկիտյան բուսաբանական այգում, ուր արդեն կային աշխարհի շատ ծայրերից բերված զարմանահրաշ բույսեր։ Բայց թեյի թփերը տեղի պայմաններին չընտելացան։ Վճռեցին փորձը կրկնել Կովկասում, Սուխումի մոտ։ Իսկ մինչ այդ թեյի տերևներ բերում էին Չինաստանից։ Ուղտերին, սահնակներին, սայլերին ու լաստանավերին բեռնված թեյի հակերը երբեմն տարվա ճանապարհ էին կտրում մինչև Նիժնի Նովգորոդի (այժմ՝ Գորկի քաղաք) տոնավաճառը, որտեղից արդեն տարածվում էի ողջ Ռուսաստանով մեկ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից քիչ առաջ թեյի թփի համար հրաշալի վայր գտան Վրաստանում, Բաթումի մոտ՝ Չակվայում։ Այստեղ էլ հիմնվեցին առաջին պլանտացիաները։ ՍՍՀՄ-ի տարածքում թեյի խոշոր պլանտացիաներ ստեղծվեցին միայն սովետական իշխանության օրոք՝ Վրաստանում, Ադրբեջանում և Կրասնոդարի երկրամասում։ Սովետական գիտնականներն ստեղծել են արևադարձային այդ նուրբ բույսի նոր, կլիմայական ավելի խիստ պայմանների հարմարվող սորտեր, որոնք դիմանում են մինչև 14 աստիճանի ցրտերի։ Արևադարձային երկրներում թեյի թփերը ծաղկում և սերմնակալում են գրեթե ամբողջ տարին։ Սովետական Միությունում դրանք ծաղկում են սեպտեմբերին։ Ծաղիկներն սպիտակ են կամ վարդագույն՝ հինգից յոթ թերթանի։ Բայց թեյի թփերը մշակում են ոչ թե ծաղիկների ու սերմերի, այլ մատղաշ ու նուրբ ընձյուղների համար, որոնցից պատրաստում