թարմ լինեն, անհրաժեշտ է նաև պարբերաբար մաքրել թրթուրների տեղը. աճել- մեծանալու համար նրանք գրեթե անընդհատ ուտում են, երբեմն՝ օրվա ընթացքում ավելի շատ, քան իրենց քաշն է։ Երբ նկատեք, որ թրթուրները մի տեսակ ծուլացել են, չկարծեք, թե հիվանդացել են։ Դա նշանակում է, որ նախապատրաստվում է առաջին հրաշալի կերպարանափոխությունը։ Շատ դժվար է հետևել, թե ինչպես է այն տեղի ունենում։ Պարզապես մի առավոտ թրթուրների փոխարեն դուք կտեսնեք անշարժ, հատուկ նյութից՝ խիտինից, կազմված թաղանթով պատված հարսնյակների։ Նրանցից շատերն, ասես, թիթեռների մումիաներ լինեն՝ իրենց ծալված ոտիկներով, մարմնին հպված բեղիկներով, ոմանք էլ ոչ՛ թրթուրի են նման, ոչ թիթեռի՝ ամբողջովին ծածկված են փշերով ու ելուստներով:
Հարսնյակները ոչ՛ ուտում են, ոչ՛ էլ շարժվում, բայց, այնուհանդերձ, ընթանում է նրանց երկրորդ կերպարանափոխությունը՝ նախապատրաստվում է թիթեռի թռիչքը։ Եթե ձեր բախտը բերի, դուք դա կտեսնեք սեփական աչքերով։ Ահա հարսնյակն սկսում է շարժվել։ Խիտինե թաղանթը պատռվում է, և աստիճանաբար հայտնվում են թիթեռի մեջքը, գլուխը, ոտքերը։ Հարսնյակից մնում է թափանցիկ շապիկը և, անգամ, բեղիկների պատյանները։ Թիթեռը դուրս է սողում։ Իսկ ուր են շքեղ թևերը, միթե սրանք են, այս փոքրիկ, խոնավ լաթերը։ Բայց մի քիչ սպասեք։ Օդում նրանք շուտով կուղղվեն ու կփայլփլեն վառ գույներով.։ Բոլոր թիթեռները չէ, որ վառ գույներ ունեն։ Ահա, օրինակ, թևերը տնակաձև ծալած, ծառի կեղևին նստած է բվիկ-ժապավենաթիթեռը, և ոչ ոք նրան չի նկատում, ասես անտեսանելի գլխարկ ունի։ Անհամաչափ նախշերով գորշ թևերը միաձուլվել են կեղևի մակերևույթին։ Անսպասելիորեն մոտ է թռչում հետաքրքրասեր մի թռչուն։ Թիթեռը բարձրացնում է վերին զույգ թևերը, և ծառի գորշ կեղևի վրա հանկարծ բոցկլտում են ետին զույգ թևերի ալ շերտերը։ Թռչունը վախեցած ընկրկում է։ Թիթեռների թևերի