Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գունեղ, խայտաճամուկ նախշերը հաճախ են ծառայում որպես նախազգուշացում՝ ինձ մի ուտի։ Եվ նման թիթեռներն իրոք էլ ուտելու համար պիտանի չեն։ Սակայն պատահում է նաև, որ թռչունների համար միանգամայն պիտանի (ուտելու առումով) թիթեռը նույնպիսի «հանդերձներ» է կրում, ինչպես նրա «դառնահամ» ցեղակիցը։ Թռչունները նկատում են նախազգուշացնող ծանոթ նախշը և հեռանում թիթեռից։ Մեր մարգագետիններում շատ կտեսնեք ամենաբազմազան շքեղ թիթեռների։ Նստեցեք խոտին ու հետևեցեք նրանց։ Իսկ թե ուզենաք բռնել, աշխատեցեք այնպես անել, որ բնության այդ հրաշալի, նրբագույն էակները ձեր ձեռքերի մեջ չխեղվեն։

Թիթեռների, սարդերի և ճպուռների մասին դուք կարող եք կարդալ հետևյալ գրքերում Դմիտրիև Յու., Բարև սկյուռիկ, ինչպե՞ս ես, կոկորդիլոս, Ե., «Հայաստան», 1973

Թիմուրականներ

... Տնքտնքալով ու ախուվախ անելով՝ ծեր կինն ուզեց դարսել վառելափայտը։ Բայց ինչպես, ուժը չէր պատում։ Փոքր-ինչ շունչ առնելու համար նա վերցրեց ցնցուղն ու գնաց բանջարանոց։ Երբ վերադարձավ, աչքերին չհավատաց, ասես վերին մի հրամանով, վառելափայտը կանոնավոր դարսված էր նրա առջև։ Դուք, անշուշտ, իսկույն կռահեցիք, որ դա Թիմուրի ու նրա ամենահաս ջոկատի ձեռքի գործն էր։ Երեխաները հաճախ են վիճում, ոմանք ասում են, թե ոչ մի Թիմոլը էլ չկա ու չի եղել, ամեն ինչ հորինել է գրող Արկադի Գաուդարը, մյուսներն, ընդհակառակը, համոզված են, որ թիմուրականները կան, և պատրաստ են, անգամ, ձեզ ծանոթացնել նրանց հետ։ Ի՜նչ անել, ուրեմն, ում հավատալ։ Արի ու տես, որ երկու կողմն էլ ճիշտ են։ Դայդարը Թիմուրին հորինել է տակավին պատերազմի նախօրյակին։ Գրողի սցենարով նկարահանվեց «Թիմուրը և իր ջոկատը» կինոֆիլմը, ապա ծնվեց նաև նույնանուն վիպակը։ Եվ շատ չանցած ամբողջ սովետական երկրում միլիոնավոր երեխաներ արդեն թի– մուրականներ էին։ Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Թիմուրականներն ամեն կերպ օգնում էին ճակատայինների ընտանիքներին, ռազմաճակատում կռվող մարտիկներին ծանրոցներ ու նամակներ էին ուղարկում։ Այսօր էլ պիոներ-թիմուրականների սրատես, հոգատար հայացքից ոչինչ չի վրիպում. խուլիգանի հարվածներից համարձակորեն պաշտպանում են փոքրիկին, նորոգում ծեր կնոջ մառանի ծակված տանիքը, հաշմանդամին օգնում տնտեսության գործերում։ Նրանք հոգատարությամբ և ուշադրությամբ են շրջապատում պատերազմի հաշմանդամներին, նախկին ճակատայիններին ու պարտիզաններին։ Թիմուրականները