Թուրքիայի ու Վենետիկի միջև Հայ շատ զորականներ են աչքի ընկել անգլիական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարում
Հնդկահայ գաղթավայրում գործել են հայ ազգային-ազատագրական և լուսավորական շարժումների հայտնի դեմքեր Նրանք գտնում էին, որ օտարի լծից Հայաստանը հնարավոր է ազատագրել միայն Ռուսաստանի օգնությամբ Նրանք մտահոգված էին նաև հարազատ ժողովրդի լուսավորության հարցով Դպրոցներ էին բացվել հնդկահայ գրեթե բոլոր համայնքներում Մադրասում և Կալկաթայում գործում էին տպարաններ Մադրասում էր, որ 1794 թ. լույս տեսավ հայ առաջին պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը Գործում էին մշակութային ու բարեգործական մի շարք ընկերություններ 20-րդ դարի սկզբից հնդկահայ գաղթավայրն զգալիորեն նոսրացավ Այժմ Հնդկաստանում ապրում է շուրջ 1000 հայ
Հնդկեղեգ
Հնդկեղեգից (բամբուկից) պատրաստված կարթաձողը շատ լավն է՝ թեթև է, ճկուն և ամուր Իսկ հիմա պատկերացրեք մի այնպիսի «կարթաձող», որն ինը հարկանի շենքի բարձրություն ունի և որի հիմքի հաստությունը 30 սմ է Դուք կասեք, որ նման կարթաձողեր չեն լինում Այդպես է, իհարկե Բայց եթե որևէ հեքիաթային հսկա ցանկանար նման մի կարթաձող ունենալ, նա կկարողանար լիուլի բավարարել իր ցանկությունը, որովհետև որոշ հնդկեղեգներ աճում հասնում են մինչև 40 մ բարձրության
Հնդկեղեգն աճում է տաք երկրներում, ուր շատ են արևն ու խոնավությունը Հաճախ այն անանցանելի մացառուտներ է առաջացնում բներն այնքան մոտ են լինում միմյանց, որ նման անտառով չես անցնի Ընդ որում այդ մացառուտները կարող են առաջանալ այնտեղ, ուր մի քանի օր առաջ ոչինչ չկար Կովկասում աճող հնդկեղեգի հասակը մեկ օրվա ընթացքում ավելանում է 75 սմ-ով, իսկ իր հայրենիքում՝ Վիետնամում, աճող հնդկեղեգինը՝ անգամ մինչև 2 մ-ով
Հնդկեղեգը լայնորեն կիրառում են տնտեսության մեջ նրանից տներ, կամուրջներ, ջրմուղներ են կառուցում, կահույք ու թուղթ պատրաստում, իսկ մատղաշ ընձյուղներն օգտագործում են որպես սնունդ
Հնձիչ մեքենա
Այս մեքենան հունձ է անում հացահատիկի դաշտերում: Նա իր ատամներով սանրի նման սանրում և սուր դանակներով անմիջապես կտրում է ցողունները՝ իսկ և իսկ վարսավիրանոցում մազերը կտրելու մեքենայի նման:
Դեռևս 19-րդ դարի սկզբին ստեղծված առաջին հնձիչ մեքենաներից մեկը զուր չէ, որ կոչվում էր հնձիչ-«քրտնահան»: Ցողունները, ճիշտ է, ինքն էր կտրում և ինքն էլ դրանք դարսում իր փայտե հարթակին, բայց հնձված հացաբույսը հարթակից գետին էր նետում բանվորը: Դժվար էր նրա համար: Բանեցնելով փոցխն ու եղանը՝ նա երբեմն ամբողջովին քրտինք էր կտրում: Այդտեղից էլ առաջացել էր մեքենայի անվանումը:
Ավելի ուշ պատրաստված հնձիչ-ինքնանետիչի վրա աշխատելը համեմատաբար հեշտ էր: Հնձած հացաբույսը նա ինքն էլ նետում էր խոզանին: Այդ պատճառով էլ ավելի արագ էր աշխատում, քան հնձիչ-«քրտնահանը»:
Շուտով երևան եկավ մեկ այլ հնձիչ մեքենա՝ խրձակապիչը: Ինքը հնձում էր, հասկերից խրձեր կապում և ինքն էլ դրանք ցած նետում խոզանին:
Իսկ, գուցե, կարելի է աշխատանքը կատարել առանց հնձիչ մեքենայի: Մի՞թե ժամանակակից կոմբայնը վատ է անում իր գործը: Նա հացահատիկը և՛ հնձում է, և՛ կալսում:
Կոմբայնը գերազանց մեքենա է, խոսք չկա: Բայց նա էլ է հացահատիկը հնձում հնձիչով: Միայն թե միշտ չէ, որ կոմբայնը կարողանում է բերքն անկորուստ հավաքել: Հացահատիկը կոմբայնով պետք է կալսել միայն այն ժամանակ, երբ հասկերի հատիկները լրիվ հասունացած են լինում: Երբեք չի կարելի դա ավելի վաղ անել: Իսկ երբ հատիկը լրիվ հասունացած է լինում, հասկի մեջ այն երկար չի մնում: Բավական է մի թեթև քամի, որ հատիկներն սկսեն թափվել: Ուստի այժմ կիրառում են նաև բերքահավաքի հետևյալ եղանակը: Սկզբում դաշտ է դուրս գալիս լասային հնձիչը: Հացահատիկի հասունանալուց մի բանի օր առաջ նա հնձում է հացաբույսն ու դարսում լասերով (շերտերով):