Ճագար
Ընտանի ճագարների ցեղերը բազմաթիվ են: Ճագարների մեջ կան իսկական հսկաներ, որոնց հենց այդպես էլ անվանում են' սպիտակ հսկաներ և գորշ հսկաներ։ Նրանք կշռում են մինչև 7 կգ։ Կան ավելի փոքր ճագարներ, որոնք ունեն գեղեցիկ մորթի կամ երկար ու տաք աղվամազ:
ճագարաբուծությամբ հրապուրվում են նաև պատանի բնասերները։ Դպրոցամերձ հողամասում աճեցնում են գազար, ճակընդեղ, վարսակ, ձմռան համար մթերում զանազան խոտեր։ Ամեն օր մաքրում են վանդակները, հետևում, որ ճագարները կերի ու ջրի պակաս չզգան։
Ճագարներն արագ են աճում և շատ ձագեր են ունենում, բայց մշտական ուշադրություն և մեծ խնամք են պահանջում։
Սրանց էլ անվանում են արծաթափայլ, կնգումի, թիթեռ, անգորական ճագարներ բուծում են ճագարաբուծական ֆերմաներում, ինչպես նաև տանը ճագարաբուծական ֆերմա կա նաև մեր հանրապետությունում: Մեզ մոտ բուծվել է ընտանի ճագարների մի նոր՝ մառդեր ցեղը։
Ահա թե ինչու, եթե դուք որոշեք ճագարներ բազմացնել, անպայման մասնագիտական գրքեր կարդացեք, որպեսզի իմանաք, թե ինչպես պետք է խնամել նրանց, ինչով կերակրել, ինչպես պաշտպանել հիվանդություններից կամ ճիշտ ժամանակին որոշել հիվանդությունը, ինչպես օգնել հիվանդ ճագարին: Մի խոսքով, ճագարների բուծմամբ ու խնամքով զբաղվելիս պետք է դառնալ և անասնաբույծ, և անասնաբույժ։