Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ճահիճ

Հապա գուշակեցեք, այն ի՞նչն է, ինչը «Ոչ ծով է, ոչ ցամաք, նավեր չեն լողում, քայլել էլ չի լինում» Այդ է որ կա, ճահիճն է։

Երկրագնդի վրա բազմաթիվ ճահիճներ կան։ Ամենից հաճախ դրանք առաջանում են անհոսք ջրավազաններով ցածրավայրերում։ Պատկերացրեք արտահոսք չունեցող մի լիճ, որի ջուրը չի ներծծվում նաև գետնի մեջ, որովհետև խանգարում է անջրաթափանց կավաշերտը կամ ապառաժոտ բնահողը։ Այդպիսի լճի ջուրը մնում է կանգնած և աստիճանաբար ծածկվում ջրիմուռներով, ջրոսպով, շամբիով, բոշխով, մամուռներով։ Ամեն ձմեռ այդ բույսերի կանաչ մասերը ոչնչանում են, իսկ ամռանը նորերն են աճում։ Այսպես աստիճանաբար լճի մակերևույթին առաջանում է երերուն, ոտքի տակ զսպանակվող ու ճլմփացող հաստ բուսաշերտ, որի վրայով քայլելը շատ վտանգավոր է՝ մեկ էլ տեսար, ընկար ու թաղվեցիր մեջը Լճի ամենախոր մասերի մակերևույթին միայն և մեկ էլ այնտեղ, ուր հատակից աղբյուրներ են բխում, դեռ մնում են մաքուր ջրի հատվածներ «պատուհաններ»։ Լճի մեջ թափվող առվակներն ու գետակներն էլ ավազ ու կավ են բերում, և մեր առջև արդեն ոչ թե լիճ է, այլ ճահիճ։

Ճահիճներ առաջանում են նաև այնտեղ, ուր անմտաբար հատում են անտառը, կամ այնտեղ, ուր անտառային հրդեհներ են բռնկում ու ոչնչացնում ծառերը Գետնի տակ եղած ջրերը, որոնք առաջ ծառերի տերևների օգնությամբ գոլորշիանում էին, աստիճանաբար հողի մակերևույթ են դուրս գալիս և ճահճապատում տեղանքը

Ճահիճներն ունեն իրենց հատուկ բուսականությունը՝ կկվավուշ, շամբի, եղեգ, բոշխ, լոռամրգի, մռամոշի, սակայն ամենից շատ տարածված են մամուռները Բնորոշ է նաև նրանց կենդանական աշխարհը վարազներ, որմզդեղններ, ճահճային թռչուններ, գորտեր, օձեր, տզրուկներ, ճպուռներ, մժղուկներ, մոծակներ։

Մարդիկ ճահիճներ չեն սիրում Ո՛չ անասուն կարածեցնես այստեղ, ո՛չ հաց կցանես, շուրջն էլ մոծակներ են վխտում ու մալարիա տարածում Բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե ճահիճներն առհասարակ ոչ մի օգուտ չեն տալիս Նախ, խոնավության հսկայական պաշարևեր պարունակելու շնորհիվ նրանք պահպանում են բազմաթիվ գետերի ջրի մակարդակը Երկրորդ, մեռած բույսերի մնացորդները ճահճի հատակին առանց օդի մասնակցության քայքայվում են և վերածվում տորֆի, իսկ տորֆը շատ արժեքավոր նյութ է։ Այն այրում են ջերմային էլեկտրակայանների հնոցներում, օգտագործում դաշտերում իբրև պարարտանյութ, իսկ քիմիական գործարաններում՝ իբրև հումք։ Կիրառում են նաև շինարարության մեջ։

Ճահիճները նաև չորացնում են և ստանում արգավանդ հողեր։

Հաջորդ երկու էջերում դուք կտեսնեք ճահճի կենդանական աշխարհը


Ճահճակրակներ

Աշնանային մթամած գիշերներին խոնավ, ճահճոտ վայրերի բնակիչները երբեմն տեսնում են պարող կրակներ։ Դըրանց անվանում են թափառող կրակներ։

Կար ժամանակ, որ սնահավատ մարդիկ այդ կրակներն ուրվականներ էին համարում և վախենում էին նրանցից Հատկապես երկյուղալի էին դրանք լքված գերեզմանոցներում։ Եվ իրոք, բավականին սարսափազդու տեսարան է, երբ մոռացված գերեզմանների մեջ, ասես իբրև ննջեցյալների «հոգիներ», իրենց շուրջպարն են բռնում այդ պարող կրակները։

Որտեղի՞ց են հայտնվում այդ կրակները Ճահիճների հատակին, խոնավ վայրերում փտում են մեռած բույսերի ու կենդանիների բազմաթիվ մնացորդներ։ Փտելու ընթացքում առաջանում են զանազան գազեր, այդ թվում ճահճագազ։ Երբ այն գետնի խորքից դուրս է ժայթքում, ապա օդի հետ շփվելով անմիջապես բռնկում է՝ ինքնայրվում։

Ճահճակրակները շատ թեթև են և անընդհատ շարժվում են, որովհետև ենթարկվում են օդի ամենափոքր իսկ տատանմանը։ Նրանց ետևից երբեք չես հասնի։ Վազող մարդը հրում է իր առջևի օդը, և կրակն անորսալի է դառնում Պատահում է նաև, որ հանկարծ չքանում է Դա նշանակում է, որ ամբողջ գազն այրվել վերջացել է։


Ճայակ

Այս թռչնին հեշտությամբ կճանաչես սև փետուրներով ու մոխրագույն պարանոցով Ովքեր էլ չեն ճանաչի, ճայակն ինքը «կներկայանա» նրանց իր սուր ձայնով, ասես