Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտնելով իր անունը Ճայակը մեր քաղաքների ու գյուղերի սովորական թռչուններից է Ոչ շատ վաղուց նրանք գերադասում էին հեռու ապրել բնակավայրերից Մարդկանց «չհանդուրժող» այդպիսի ճայակներ դեռևս հանդիպուս են Սովետական Միության շատ վայրերում, օրինակ, Ուրալում և Պովոլժիեում Սակայն նրանց մեծ մասն, այնուամենայնիվ, գերադասում է ապրել մարդու հարևանությամբ, ուր ավելի հեշտ է թե բնատեղ գտնելը (ձեղնահարկեր, զանգակատներ, ջրմուղ աշտարակներ), թե կեր հայթայթելը, հատկապես ձմռանը Ճայակները չվող թռչուններ չեն Միայն որոշ վայրերում ձմռանը նրանք քոչում են 200—300 կմ դեպի հարավ

Գարնանը ճայակները վերադառնում են իրենց բնադրավայրը և սկսում նորոգել փչակներում, որմնախորշերում, ձեղնահարկերում սարքած իրենց հին բները Միևնույն բույնը մի քանի տարի անընդմեջ ծառայում է նրանց Հին բույնը նորոգել վերջացնելուց կամ, եթե անհրաժեշտ է, նորը պատրաստելուց հետո էգ ճայակն այստեղ մուգ խայտերով 3—8 կապտականաչ ձու է ածում 16 օր անց նրանցից դուրս են գալիս ճուտիկները

Ճայակները կերի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չեն Երբեմն «ավազակություն» են անում այգիներում ու բանջարանոցներում, իսկ ավելի հաճախ «քաղաքային սանիտարների» դեր են կատարում՝ ուտելով զանազան թափոններ Բայց ճայակների տված հիմնական օգուտն այն է, որ նրանք ոչնչացնում են հսկայական քանակությամբ վնասատու միջատներ՝ մայիսյան բզեզներ, կնճիթավոր բզեզներ, տերևակերներ, ոսկեբզեզներ


Ճանապարհորդ-երկրախույզներ

Չորս հարյուր տարի առաջ Քարե գոտուց՝ Ոլրալյան լեռներից, այն կողմ տարածվում էին անհայտ, չհետազոտված երկրներ Պատմում էին, թե իբր այնտեղ բնակվող մարդիկ շան գլուխ ունեն, իսկ աչքերն