Այս էջը հաստատված է
Ռուսաստան, Լենինգրադի կենտրոնում ամենուրեք կարելի է տեսնել սյուներով, կամարաշարերով, քանդակներով զարդարված շենքեր։ Դրանք բոլորն էլ կառուցվել են 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին՝ կազմելով կլասիցիզմի ոճով ստեղծված աշխարհահռչակ համալիր։ Ճարտարապետները վերստին դիմել են անտիկ շրջանի հստակ ձևերին։ Տեսեք որքան տոնական հանդիսավոր տեսք ունի Ալեքսանդրյան թատրոնը (այժմ Ա.Ս.Պուշկինի անվան թատրոն)։
Ֆրանսիա, Դարեր շարունակ մարդիկ շինությունները կառուցում էին քարից, փայտից և աղյուսից, և միայն 19-րդ դարի կեսին սկսեցին կիրառել նոր նյութեր՝ մետաղ, ապա նաև բետոն: Ինժեներ Գյուստավ Էյֆելը Փարիզում կառուցեց մի աշտարակ, որն այդ ժամանակից կոչվում է Էյֆելյան։ Կառուցվածքի և ճարտարապետական ձևի նորության շնորհիվ աշտարակը դարձավ հանրահայտ։