Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՍՀՍ ՏՓԽ-ի (Տնտեսական փոխօգնության խորհրդի) շենքը: Մոսկվայի Կալինինի պողոտայում մեր ժամանակակիցն է։ Այն կառուցվել է 1960-ական թվականներին։ Շենքին բնորոշ են արդի ճարտարապետության գծերը։ Գեղեցիկ է նրա ուրվապատկերը։ Ներդաշնակորեն զուգակցվում են ապակու և բետոնի հակադրությամբ ստեղծված մեծ մակերևույթները։ Շենքի բոլոր ձևերը պարզ են ու հստակ: Կառույցն ունի անպաճույճ, գործնական տեսք։ Զգացվում է, որ այստեղ ամեն ինչ կշռադատված է՝ սկսած ընդարձակ մուտքերից մինչև լուսավոր աշխատասենյակներն ու սրահները։