Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավանական է, որ ձեզ հանդիպել է մկնաբազե մկների սարսափն ու բերքի պահապանը, բայց ոչ ճուռակը:

Ճուռակ-հավաբազեն շատ զգուշավոր թռչուն է. դրա համար էլ հմտորեն թաքնվում է և հազվադեպ է երևում մարդկանց աչքին: Միայն երբեմն հաջողվում է անտառում լսել նրա բարձր ճիչը «Կյա-կյա- կյա-կյա »:

Հավաբազեն ճարպիկ ու համառ անտառային որսորդ է: Նա երկար դարան է մտնում սպասելով, թե երբ բնից դուրս կգա սկյուռը, կամ անտառի փեշին կհայտնվեն ցախաքլորի ձագերը:

Ուժեղ, կարճ ու լայն թևերը նրան օգնում են նույնիսկ անտառի ամենախիտ թավուտում հասնելու որսին ճուռակն առաջ է նետում երկար ոտքերն ու սուր մագիլներով ճանկում զոհին: Խորամանկ է ճուռակ-հավաբազեն և շատ վտանգավոր անտառային թռչունների ու գազանների համար: Ճուռակը հարձակվում է նաև ընտանի թռչունների վրա: Գաղտագողի մոտենում է թռչնանոցին, սպասում և ապա շեշտակի գրոհի նետվում:

Ճուռակ-հավաբազեն ունի նաև կրտսեր եղբայր՝ ճուռակ-ճնճղաբազեն: Սա շատ նման է ճուռակ-հավաբազեին, սակայն անհամեմատ փոքր է նրանից և այդ պսստճառով էլ հարձակվում է միայն մանր թռչունների վրա: Ճուռակներն իրենց բները սարքում են ծառերի վրա, ընդ որում շատ հաճախ զբաղեցնում են օտար բներ: