1890-ական թվականների վերջերին նա դարձավ Արևմտյան Հայաստանում ծավալված պարտիզանական պայքարի փաստական ղեկավարը և մինչև 1904 թ Տարոնում, Սասունում, Վասպուրականում մի շարք հերոսական կռիվներ մղեց թուրքական զորքերի դեմ
Մնալով թուրքական բարբարոսական վարչակարգի անհաշտ թշնամի 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմների ժամանակ Անդրանիկը միացավ բուլղարական բանակին և հայկական կամավորական զորամասի կազմում քաջաբար մարտնչեց թուրքերի դեմ՝ արժանանալով սպայական աստիճանի և շքանշանների
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Անդրանիկը, որպես Կովկասում գործող ռուսական բանակի առաջին հայկական կամավորական գնդի հրամանատար, մարտնչեց Թուրքիայի դեմ Նա աչքի ընկավ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ ճակատամարտերում Նրա զորախումբը հատկապես մեծ դեր խաղաց 1915 թ Իրանի Դիլման գյուղաքաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Այնքան մեծ էին նրա մարտական ծառայությունները, որ 1918 թ Կովկասյան բանակի հրամանատարությունը նրան շնորհեց գեներալ-մայորի աստիճան
Լինելով ժողովրդի ծոցից ելած մարդ, իսկական ժողովրդական հերոս, ինչպես բնորոշել է նրան Ստ Շահումյանը, զորավար Անդրանիկը քաջ գիտակցեց Սովետական Ռուսաստանի դերը հայ ժողովրդի փրկության գործում և 1918 թ հուլիսին Նախիջևանի գավառը հռչակեց Սովետական Ռուսաստանի անբաժան մաս ու իր հինգ հազարանոց զորամասը դրեց սովետական կառավարության տրամադրության տակ Անդրանիկի նվիրվածությունը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին, նրա զորավարական բնածին տաղանդը, անձնական քաջությունը դարձան այն երգերի ու լեգենդների ակունքը, որ ժողովուրդը հյուսեց նրա մասին
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը և սովետական կարգերի հաստատումը Հայաստանում հաղթանակով պսակեցին հայ ժողովրդի ազգային-ազատագրական դարավոր պայքարը բերելով նրան սոցիալական ազատություն ու ազգային վերածնունդ, սոցիալիստական ազգային պետականություն