Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստան (Հայաստան Սովետական Սոցիալիստական Հանրապետություն)

Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, բարձրաբերձ լեռների գրկում է գտնվում Սովետական Հայաստանը իր շլացուցիչ պայծառ արևով և գրեթե միշտ լուրթ երկնքով:

Մեծ չէ Սովետական Հայաստանի տարածքը, բայց բազմադեմ ու ինքնատիպ է նրա բնությունը: Այստեղ կհանդիպես կլիմայական բոլոր գոտիներին: Հավերժական ձյունով պատած լեռնագագաթներին հաջորդում են ալպյան խոտավետ մարգագետինները, փարթամ անտառները, բարեբեր դաշտերն ու հովիտները: Բնության այս բազմազանությունն ստեղծում են բարդ-բարդ կուտակված լեռնապարերն իրենց երկինք մխրճված սպիտակափառ գագաթներով, անդնդախոր կիրճերով ու ձորերով, որոնց խորքում աղմկում են փրփրաբաշ գետերն ու գետակները: Ավելի քան տասը լեռնաշղթա է բարձրանում Սովետական Հայաստանի տարածքում՝ Վիրահայոց, Գուգարաց, Բազումի, Փամբակի, Ջանգեզուրի (Սյունյաց) և այլն, որոնց լանջերին արածում են կովերի ու ոչխարների կոլտնտեսային բազմաթիվ նախիրներն ու հոտերը: Հայկական բնության անկրկնելի զարդն են երկնասլաց Մասիսն ու քառագագաթ Արագածը, կապուտաչյա Սևանա լիճը, Գուգարքի, Ծաղկունյաց