յուրաքանչյուրը հարմարվել է կյանքի որոշակի պայմանների։ Սովետական Միության տարածքում մամուռներ ամենից հաճախ կարելի է տեսնել ճահճում կամ խոնավ անտառում։ Մամուռները համեմատաբար պարզ կազմություն ունեցող բույսեր են։ Նրանք արմատներ չունեն, հողին ամրանում են հատուկ մազիկների՝ ռիզոիդների միջոցով։ Մամուռները բազմանում են ոչ թե սերմերով, այլ սպորներով։ Մամուռի սպորից աճում է ջրիմուռ հիշեցնող թելանման կամ թիթեղանման նախածիլ։ Գիտնականները գտնում են, որ հենց ջրիմուռներից էլ առաջացել են մամուռները։ Նախածիլի բողբոջներից զարգանում են նոր մամուռներ։
Մայակովսկի Վլադիմիր Վլադիմիրովիչ
1893-1930
1917 թ հոկտեմբերյան օրերին զինված բանվորները, կարմիր գվարդիայի զինվորները և հեղափոխական նավաստիները երգում էին մարտական մի չաստուշկա։
Կեր անանասներ, ծամիր կաքավ,
Բուրժույ, քո վերջն էլ արդեն եկավ։
Այդ ցասկոտ, հեգնական, աշխույժ ու հնչեղ երգը գրել էր այն ժամանակ տակավին երիտասարդ բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին։
Նա ծնվել է Կովկասում։ Դեռևս վաղ պատանության տարիներին, փոխադրվելով Մոսկվա, Մայակովսկին սկսում է օգնել ցարական կառավարության դեմ պայքարող հեղափոխականներին։ Կատարելով բոլշևիկյան կուսակցության հանձնարարությունները՝ նա մասնակցում էր բանվորական գաղտնի հավաքներին, տարածում հեղափոխական թռուցիկներ։ Աշխատում էր խիզախորեն ու հաստատակամ։ Ցարական ոստիկանությունն սկսեց հսկել նրա յուրաքանչյուր քայլը։ Մայակովսկուն երեք անգամ բանտարկեցին։
Եվ,իհարկե, նրա գրիչը նույնպես հավատարմորեն էր ծառայում հեղափոխությանը։ Նրա բանաստեղծություններն անգիր էին անում նավաստիները, բանվորները, զինվորները։ Քաղաքացիական պատերազմի դժվար տարիներին գիրք տպագրելու համար թուղթը չէր բավականացնում, շատ տպարաններ չէին աշխատում։ Եվ Մայակովսկին, որ հիանալի նկարիչ էր, պլակատներ էր նկարում և դրանց համար չափածո դիպուկ տողեր գրում: «Երեք հազար պլակատ եմ նկարել ու վեց հազար մակագրություն արել», — ասում էր բանաստեղծը։ Մայակովսկին գրում էր առանց հանգստի, միշտ հուզված, մերթ ուրախ, մերթ ցասկոտ, և միշտ ազնվորեն ու խելացի։
Եվ նրա որոտաձայն ու անսովոր, նոր հնչողություն և իմաստ ունեցող բանաստեղծությունները սիրելի դարձան պրոլետար երիտասարդությանը։
Վլադիմիր Վլադիմիրովիչը բարձրահասակ էր, լայնաթիկունք։ Նրա ձայնը զարմացնում էր իր ուժգնությամբ։ Երբ նա սենյակում բանաստեղծություններ էր արտասանում, պատուհանների ապակիները զնգզնգում էին։ Նա սիրում էր ելույթներ ունենալ բանվորական ակումբներում, գործարանային արտադրամասերում, զորանոցներում։ Իսկ 1929 թ օգոստոսի 25-ին բանաստեղծի որոտընդոստ ձայնը տարած¬ վեց Մոսկվայի «Դինամո» մարզադաշտի լեփ-լեցուն տրիբունաներով։ Այդ օրը ավարտվում էր պիոներների Համամիութենական առաջին հավաքը, և Մայակովսկին նրանց համար կարդաց իր «Երգ-Կայծակը»։ Այդ օրն էր, որ, նայելով ընդարձակ մարզադաշտին, Մայակովսկին մտածկոտ ասաց