Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պետք է մի հիանալի պոեմ գրել և կարդալ այստեղ։

Մայակովսկին չհասցրեց նոր բանաստեղծություններ կարդալ մարզադաշտում։ Մեկ տարի էլ չանցած՝ նա արդեն չկար։ 

Սակայն մենք այսօր էլ, կարծես, լսում ենք ականավոր բանաստեղծի հուժկու, ազնիվ ու անկեղծ ձայնը։ Մայակովսկու բանաստեղծությունները հնչում են, երբ մենք Մայիսի 1-ին և Նոյեմբերի 7-ին կարմիր դրոշներով անցնում ենք տոնական հրապարակներով, երբ կառուցում ենք նոր քաղաք կամ գործարկում մի հզոր գործարան։ Մայակովսկու ստեղծագործություններում մենք գտնում ենք այնպիսի բառեր, որոնք արտահայտում են մեր սերը հայրենիքի, հեղափոխության մեծ առաջնորդ Վ․ Ի․ Լենինի հանդեպ, մեր հավատարմությունը լենինյան պատգամներին։ Մայակովսկու բանաստեղծությունները փառաբանում են աշխատանքն ու աշխատանքի մարդկանց։

Միլիոնավոր մարդիկ գիտեն «Բանաստեղծություն սովետական անձնագրի մասին», «Վլադիմիր Իլյիչ Լենին», «Լավ է», «Ամբողջ ձայնով» պոեմներն ու բանաստեղծի բազմաթիվ այլ հրաշալի ստեղծագործություններ։ Մեր և արտասահմանյան թատրոններում բեմադրվում են Մայակովսկու «Փայտոջիլը», «Բաղնիք» պիեսները, ուր անողոք ծաղրի են ենթարկվել բոլոր նրանք, ովքեր խանգարում էին նոր կյանքի կառուցմանը։ Մայակովսկու բանաստեղծություններն իրենց մայրենի լեզուներով թարգմանել են ողջ աշխարհի՝ խաղաղության, ազատության և ժողովուրդների բարեկամության համար պայքարող մարդիկ։ Երեխաները նույնպես ընթերցում և վերընթերցում են բանաստեղծի հիանալի, երբեմն սրտառուչ, երբեմն զվարճալի այն բանաստեղծությունները, որ գրված են իրենց համար։

Մայակովսկին կարողանում էր լուրջ ու զվարճալի ձևով երեխաներին պատմել, թե «ինչն է լավը, ինչն է վատը»։ Նրանց համար հորինում էր պատկերազարդ, զվարճալի գրքույկներ, որտեղ «փիղ կամ առյուծ է միջին՝ գրքի ամեն մի էջին»: Կարողանում էր մտերմաբար զրուցել «ընկեր թռչնակի» հետ։ Երեխաների համար գրում էր «ծովի մասին ու փարոսի», օգնում նրանց լուծելու այն հարցը, թե ինչ դառնան կյանքում, ինչ մասնագիտություն ընտրեն։ Ծաղրում էր ծույլերին ու վախկոտներին։ Սիրում էր խիզախ, ազնիվ, ընկերասեր երեխաներին, նրանց, ովքեր լավ են սովորում