Նշվում է մանրանկարչական ուրույն ոճով, տեղական ավանդույթներով: Մանրանկարչության կենտրոններ են ստեղծվել նաև հայկական գաղթավայրերում: Հայ մանրանկարչությունն իր ծաղկումն ապրեց 13-րդ դարում, հատկապես Կիլիկյան Հայաստանում, որտեղ ստեղծված մանրանկարներն առավել ճոխ են ու նրբագեղ։
Մեզ են հասել տարբեր ժամանակների ու կենտրոնների այնպիսի տաղանդավոր մանրանկարիչների ստեղծագործություններ, ինչպիսին են Թորոս Ռոսլինը, Գրիգորը, Իգնատիոսը, Սարգիս Պիծակը, Թորոս Տարոնեցին, Ավագը, Սոմիկը, Սիմեոն Արճիշեցին, Վարդան Արծկեցին, Կիրակոսը, Հովհաննեսը, Հակոբ Ջուղայեցին և ուրիշներ: Շատ մանրանկարիչների անուններ էլ չեն պահպանվել։
Ահա թե ինչպես է նկարագրել Ե. Չարենցը մեր միջնադարյան գրիչների ու մանրանկարիչների տքնաջան, բայց և երախտաշատ աշխատանքը։
|