են գալիս կոմպոզիտորի «Ոսկե ձկնիկի հեքիաթը», «Համառ գորտը», «Կամակոր Նունիկը», «Սասունցի մանուկ Դավիթ» մանկական օպերաներն ու երաժշտական պատկերները Մանուկյանը կազմում և հրատարակում է նաև «Պուշկինը դպրոցական երաժշտության մեջ», «Դպրոցական երգարան» և այլ ժողովածուներ Իր բեղմնավոր երաժշտական գործունեության համար Մանուկյանն արժանացել է Վրացական ՍՍՀ և Հայկական ՍՍՀ արվեստի վաստակավոր գործչի և վաստակավոր ուսուցչի, Հայկական ՍՍՀ աշխատանքի հերոսի կոչումների, պարգևատրվել Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով
Մանուշյան Միսաք Գևորգի
1906-1944
1925 թ , երբ նավը, ճեղքելով Միջերկրական ծովի կապույտ ջրերը, 19-ամյա Միսաք Մանուկյանին տանում էր դեպի օտար մի երկիր՝ Ֆրանսիա, անորոշ ապագայի դեմ-հանդիման կանգնած քնքուշ, քնարական խառնվածքով պատանու միտքը գնում էր ետ, դեպի իր հայրենի Ադիյաման քաղաքը (Արևմտյան Հայաստանում), որին այնքան բանաստեղծություններ էր նվիրել Այնտեղ էր նա թողել իր մանկությունը, 1915թ Մեծ եղեռնին զոհ գնացած ծնողների աճյունները Ապա հիշում էր Լիբանանի Ճյունիա քաղաքի հայկական որբանոցի իր տխուր կյանքը
Հաստատվելով Ֆրանսիայում՝ ապրուստ վաստակելու համար Մանուշյանն սկսում է բանվորություն անել տարբեր ձեռնարկություններում Պայքարը հանուն հանապազօրյա հացի, ամենօրյա շփումը ֆրանսիացի աշխատավորների հետ, նրանց հոգսերին ու ազատատենչ ձգտումներին հաղորդակից լինելը Մանուշյանին մղեցին դեպի մարդկության լավագույն ապագայի համար մարտնչողի ուղին Նրա համար հարազատ ու սրտամոտ էին իր բախտակիցների հույզերն ու ապրումները, «հաց կամ աշխատանք, աշխատանք կամ հաց» պահանջող աշխատավորների բողոքը 1933թ․ նա անդամագրվում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը
Երեսնական թվականներից սկսած Մանուշյանը եռանդուն աշխատանք էր տանում Հայաստանի օգնության կոմիտեում (ՀՕԿ), խմբագրում «Զանգու» առաջադիմական շաբաթաթերթը, որի էջերում պաշտպանում էր բանվոր դասակարգի շահերը, ՍՍՀՄ-ի արտաքին քաղաքականությունը, պայքարում իմպերիալիզմի ու պատերազմի ուժերի դեմ Նույն թվականներից էլ սկսում է տպագրել իր բանաստեղծությունները, որտեղ անձնական ապրումների և հույզերի հետ մեկտեղ երգում է աշխատավոր մարդու տառապանքը, ջատագովում վերելքի ճամփան բռնած Սովետական Հայաստանը, հայ ժողովրդի վերածնունդը
1939թ սեպտեմբերին բռնկեց երկրորդ համաշխարհային պատերազմը Ֆրանսիան, ինչպես և եվրոպական այլ երկրներ, ընկան հիտլերյան ֆաշիստների կրնկի տակ, իսկ 1941թ հունիսի 22-ին սկսվեց Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմը Կոմունիստ Մանուշյանը ձերբակալվում է և նետվում համակենտրոնացման ճամբար Բայց անվեհեր մարտիկը երեք ամիս հետո փախչում է ճամբարից, վերադառնում Փարիզ և դառնում գերմանական զավթիչների դեմ ֆրանսիական հայրենասերների ծավալած դիմադրության շարժման գործուն մասնակիցներից մեկը
Մանուշյանը Ֆրանսիայում ապրող օտարերկրացիներից բաղկացած առաջին պարտիզանական ջոկատի հրամանատարն էր Ժորժ կեղծանունով Նրա խումբը, որն ի պատիվ Ստալինգրադի մոտ սովետական զորքերի տարած փայլուն հաղթանակի կոչվեց «Ստալինգրադ», մեծ կորուստներ էր պատճառում թշնամուն Շուտով Մանուշյանն ստանձնում է ևս երեք՝