Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սովետական մարմնամարզության նվաճումների մեջ իրենց արժանի ավանդն ունեն հայ մարմնամարզիկները, մասնավորապես, տարբեր տարիների ՍՍՀՄ, աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ Հրանտ Շահինյանն ու Ալբերտ Ազարյանը Սարմնամարզության մեջ հայտնի է «Ազարյանի խաչ» կոչվող վարժությունը օղակների վրա ճանաչված հայ մարմնամարզիկներ են նաև Է Միքայելյանը, Է Ազարյանը Ա Հակոբյանը և ուրիշներ


Մարշակ Սամուիլ Յակովլևիչ

1887 — 1964

Մեր երկրի շատ երեխաների համար կյանքում հանդիպած առաջին գիրքը հաճախ լինում է Մարշակի բանաստեղծությունների որևէ ժողովածուն Նրանք Մարշակի ընթերցող են դառնում շատ ավելի վաղ, քան գրել-կարդալ կսովորեին նրանց համար կարդում են, իսկ իրենք լսում են ու դիտում նկարները

Մինչև Մարշակն էլ, իհարկե, ռուս գրականության մեջ ստեղծվում էին բանաստեղծություններ, որոնց երեխաները ծանոթանում էին ավելի վաղ, քան «մեծական» գրականությանը Բայց դրանցից շատերից հեշտությամբ բաժանվում էին, երբ ծանոթանում էին նորերին

Համարվում էր, որ այդպես էլ պիտի լինի, որ մանուկների համար գրված գրքերը նման են կաթնատամների երբ ժամանակը գալիս է, նրանք պետք է «ընկնեն», որպեսզի փոխարինվեն նոր, մնայուն գրքերով

Իր ամբողջ կյանքում Ս Յա Մարշակը ձգտում էր հակառակն ապացուցել և ապացուցեց Ինքը նույնպես մանուկներին հասցեագրված բանաստեղծություններ էր գրում Բայց դրանք ամենևին նման չեն կաթնատամների, որովհետև Մարշակի մանկական բանաստեղծությունները իսկական բանաստեղծություններ են Սա նշանակում է, որ քառասնամյա կամ վաթսունամյա ընթերցողին դրանք կարող են նույնքան ուրախություն պարգևել, որքան չորս կամ յոթ տարեկան փոքրիկներին

Ս Յա Մարշակի հոբելյաններից մեկի ժամանակ նրա գրող բարեկամներից մեկը՝ Կոռնեյ Չուկովսկին, սրամտորեն նկատել է, թե իր կարծիքով գրականության մեջ կա ոչ թե մեկ, այլ հինգ Մարշակ Չէ որ մանուկների համար ոտանավորներ գրող Մարշակից բացի, կար նաև խոր և իմաստուն