Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բոննի և Բեռլինի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում ուսանելու տարիները Մարքսի համար լարված մտորումների, վեճերի, գիտելիքների անհագ կուտակման տարիներ էին Պատանի Մարքսը հետաքրքրվում էր ոչ միայն իրավագիտությամբ, այլև ուրիշ շատ գիտություններով, ամենից առաջ փիլիսոփայությամբ ու պատմությամբ Համալսարանում ուսանելու տարիներին նա բազմաթիվ բանաստեղծություններ էր գրում, որտեղ իր դժգոհությունն էր արտահայտում տիրող իրականության նկատմամբ և ակտիվ պայքարի կոչում հանուն լուսավոր ապագայի

1841 թ , ավարտելով Բեռլինի համալսարանը, Մարքսը ստանում է փիլիսոփայության դոկտորի կոչում. Մեծ մտածողների գրքերը, ճնշված ժողովուրդների պայքարի պատմությունը, զանազան երկրներում բռնկող հեղափոխական հուզումները՝ այս ամենը Մարքսին դրդում է խորապես ուսումնասիրելու իր ժամանակի կապիտալիզմի օրենքները Մարքսը հանգում է գիտական կարևոր հայտնագործության՝ միլիոնավոր մարդկանց ստրկության և աղքատության մեջ պահող կապիտալիզմը հավերժական չէ Այն անխուսափելիորեն կկործանվի Նրան փոխարինելու կգա նոր, արդար հասարակարգը՝ կոմունիզմը

1844 թ ամռանը Փարիզում տեղի ունեցավ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի հանդիպումը Ամենօրյա անկեղծ զրույցներից երևաց, որ նրանք ամեն ինչում համախոհ են և նույն տեսակետներն ունեն բոլոր հարցերում Հենց այդ ժամանակ էլ ծնունդ առավ նրանց հրաշալի բարեկամությունը, որը չսասանվեց և ոչ մի փորձությամբ Այդուհետև նրանց ճանապարհը մեկն էր, նրանք միասին էին պայքարում կոմունիզմի հաղթանակի համար «Եվրոպական պրոլետարիատը կարող է ասել, — գրել է Վ Ի Լենինը, — որ իր գիտությունն ստեղծել են երկու գիտնականներ ու մարտիկներ, որոնց փոխհարաբերությունները գերազանցում են նախնիների բոլոր ամենասրտաշարժ ավանդազրույցները մարդկային բարեկամության մասին» Մարքսի և Էնգելսի շուրջը համախմբվեցին համախոհ հեղափոխականներ, որոնք ձգտում էին տապալել կապիտալիզմը և հաստատել պրոլետարիատի իշխանություն Այդպես 1847 թ ստեղծվեց Կոմունիստների միությունը՝ միջազգային կոմունիստական առաջին կազմակերպությունը

Մարքսին և էնգելսին հանձնարարեցին գրել այդ միության ծրագիրը Եվ երբ 1848 թ Եվրոպայի մի շարք երկրներում բուրժուական հեղափոխություններ բռնկեցին, ասպարեզ եկավ և անմիջապես հանրաճանաչ դարձավ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» Մարքսը և Էնգելսը ողջ աշխարհին որոշակիորեն հայտարարեցին՝ ոտքի է ելնում հզոր մի ուժ՝ պրոլետարիատը, որին վիճակված է դառնալու կապիտալիզմի գերեզմանափորը Գալիք հաղթանակի գրավականը պրոլետարների միասնությունն է Աշխարհով մեկ տարածվեց «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» կոչը

1846—1849 թվականների հեղափոխության շրջանում Գերմանիայի Քյոլն քաղաքում Մարքսն ու Էնգելսը թերթ էին հրատարակում Թերթի էջերում նրանք հրապարակում էին հոդվածներ, ուր պրոլետարիատին, գյուղացիությանը, ճնշված զանգվածներին, ողջ աշխատավոր ժողովրդին կոչ էին անում վճռական պայքարի ելնել հեղափոխության թշնամիների դեմ, հեղափոխության գործը հասցնել հաղթական ավարտի Մարքսը շրջում էր Գերմանիայի քաղաքներով, հանդես գալիս բանվորների ժողովներում և ակտիվ գործողությունների կոչում նրանց

Հեղափոխոլթյան պարտությունից հետո, 1849 թ, Մարքսն ստիպված էր ընտանիքով տեղափոխվել Անգլիայի մայրաքաղաք Լոնդոն, ուր և ապրեց մինչև իր կյանքի վերջը Ո չ հետապնդումները, ոչ ծայր աղքատությունը չկարողացան ընկճել