Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բևեռային գլխարկներում Տարվա եղանակների փոխվելու ժամանակ փոխվում է նաև Մարսի բևեռային գլխարկների մեծությունը Այն կիսագնդում, ուր ամառ է լինում, բևեռային գլխարկը փոքրանում է, իսկ մյուս կիսագնդում, ուր այդ ժամանակ ձմեռ է լինում, բևեռային գլխարկը հասնում է իր ամենամեծ չափին

Մարսի մակերևույթը մասամբ հիշեցնում է Լուսնի մակերևույթը Այն ծածկված է բազմաթիվ օղակաձև լեռներով՝ խառնարաններով Մարսի վրա կան և լեռնաշղթաներ, և կիրճեր

Կեսօրին Մարսի հասարակածում ջերմաստիճանը երբեմն բարձրանում է մինչև պլյուս 20 աստիճան Սակայն գիշերներն ամենուրեք շատ ցուրտ է լինում սառնամանիքները հաճախ հասնում են 80 աստիճանի Մարսի վրա կա՞ արդյոք կյանք, օրինակ, միկրոօրգանիզմներ Այս հարցը կպարզեն միջմոլորակային կայանները


Մարսողություն

Դուք, հավանաբար, չեք էլ կասկածում, որ ձեր մեջ թաքնված է մի իսկական խոհանոց Մարդու օրգանիզմին անհրաժեշտ է հատուկ ձևով մշակված սնունդ Որպեսզի սնունդն օգտակար լինի, այն ամենը, ինչ ուտում եք կարտոֆիլն ու փլավը, կոտլետն ու հացը, կարագն ու խնձորը, պետք է մարսվի, հետո էլ անցնի արյան մեջ, իսկ այնտեղից՝ մարմնի բոլոր օրգանները Այդ փոխակերպմամբ էլ հենց զբաղվում է ձեր Ներսում եղած խոհանոցը մարսողության օրգանները

Բերանը, կարծես, ներքին խոհանոցի նախադուռն է Բավական է, համեղ ուտելիք տեսնեք կամ ախորժաբեր հոտ զգաք, ձեր բերանում անմիջապես թուք է գոյանում Այն անհրաժեշտ է բերանը դրված ուտելիքը թրջելու համար Այլապես շատ դժվար կլիներ այն լավ ծամելն ու կուլ տալը Թքով թրջված և լավ ծամված ուտելիքն անցնում է կերակրափող, իսկ այնտեղից խոհանոցի մյուս բաժանմունքը՝ ստամոքս

Ստամոքսի պատերի մեջ կան հատուկ գեղձեր Երբ ուտելիքն անցնում է ստամոքս, գեղձերից սկսում է արտազատվել սպիտակուցի մոլեկուլը քայքայելու ունակ թթու հյութ Եվ ահա թե ինչն է հետաքրքիրը հացի պատառը դեռ ձեր բերանում է, բայց ստամոքսագեղձերն արդեն հյութ են պատրաստում և այն էլ այնպիսի քանակությամբ ու բաղադրությամբ, որոնք անհրաժեշտ են հացի այդ պատառը մարսելու համար Ա՞յ, թե որքան հնարամտորեն է ամեն ինչ փոխհամաձայնեցված Ձեր ներքին «խոհարարներն» իրենք գիտեն իրենց անելիքը

Որքան ախորժաբույր ու հաճոյատես է լինում ուտելիքը, այնքան ավելի շատ են արտազատվում թուքն ու ստամոքսահյութը Իսկ դա նշանակում է, որ ուտելիքն ավելի արագ կմարսվի և ավելի օգտակար կլինի Իսկ եթե ուտելիս զբաղվում եք այլ գործով, օրինակ, աշխուժորեն զրուցում եք կամ կլանված ընթերցում, հյութազատումը նվազում է և կարող է խիստ կրճատվել

Ժամանակ առ ժամանակ ստամոքսը կծկվում է և կիսամարսված ուտելիքի մի մասը մղում դեպի աղիքներ Աղիքները ներքին խոհանոցի ամենաերկար, գրեթե 8 մ-ի հասնող բաժանմունքն են Ստամոքսում խյուսի վերածված ուտելիքն սկսում է առաջ շարժվել աղիքների գալարուն միջանցքով Եվ տարբեր տեղերում նրա վրա ազդում են ուրիշ հյութեր, որոնք ավարտին են հասցնում սպիտակուցների, ածխաջրերի ու ճարպերի մարսվելը Սրանք աղիքների պատերով ներծծվում են արյան մեջ և նրա միջոցով տարածվում ողջ մարմնով մեկ

Ուտելիքը պետք է լավ ծամել Մեծ կտորները կուլ մի տվեք, դրանով ստամոքսը կծանրաբեռնեք ուժից վեր աշխատանքով Լավ չէ նաև չափից ավելի ուտելը Չմարսված սնունդը կուտակվում է ստամոքսում Դրա հետևանքով ամեն բան լրիվ խանգարվում է, և ներքին «խոհարարների» աշխատանքը կարգավորելու համար արդեն բուժման կարիք է առաջանում


Մարքս Կարլ

1818 – 1883

Միջազգային պրոլետարիատի մեծ ուսուցիչ և առաջնորդ Կարլ Մարքսը ծնվել է Գերմանիայի Տրիր քաղաքում Մարքսը հասակ էր առնում ու առնականանում Եվրոպայում բուրժուական հեղափոխությունների հասունացման բուռն տարիներին Գիմնազիայի նրա ավարտական շարադրությունն արդեն վկայում է, որ տասնյոթամյա պատանին կրքոտ ցանկություն ուներ իր գործունեությունն ի սպաս դնելու մարդկությանը ծառայելուն