ետևից քաշում է չորս կամ հինգ խոփանի գութան և մի անցումով վարում մոտ մեկուկես մետր լայնությամբ հողաշերտ։ Իսկ գութանին կցում են տափաններ, որոնք անմիջապես փխրեցնում են կոշտուկները, այլապես հողը շուտ կչորանա։
Գալիս է ցանքի ժամանակը, և նորից տրակտորն իր ետևից քաշում է երեք կամ հինգ շարքացան, որոնցից յուրաքանչյուրը ցանում է ավելի քան երեքուկես մետր լայնությամբ մի հողաշերտ։ Հետո էլ պետք է ցանքսը խնամել' ոչնչացնել մոլախոտերը, փխրեցնել հողը։ Եվ նորից դաշտ է դուրս գալիս տրակտորը, այս անգամ կուլտիվատորներով հողը փխրեցնող ու պարարտացնող, մոլախոտերը ոչնչացնող սարքերով խոտը հնձում, հավաքում ու դեզերով կիտում են դարձյալ մեքենաները։
Հացահատիկն արդեն հասունացել է։ Արտով մեկ իրար ետևից շարժվում են կոմբայնները՝ արտերի նավերը Կոմբայնը հնձում է հասկերը, կալսում, և մաքուր հացահատիկը լցվում է կոմբայնի կողքով շարժվող մեքենայի թափքի մեջ։ Այժմ դաշտային գրեթե բոլոր աշխատանքները կատարում են մեքենաները Այդ մեքենաները կառավարում է մեխանիզատորը։ Նա լավ գիտե մեքենաների, նրանց շարժիչների կառուցվածքը, գիտե, թե հստակ ու անխափան աշխատանքի համար ինչպես պետք է դրանք կարգի բերել։ Ցանքի կամ բերքահավաքի թեժ օրերին մեքենաները պարապուրդ չպետք է տան Մեխանիզատորից է կախված բրիգադների և կոլտնտեսության բոլոր մեքենաների աշխատանքը։ Իսկ մեքենաների հստակ, ներդաշնակ աշխատանքից կախված է դաշտային բոլոր աշխատանքների կատարումը ժամանակին, հետևաբար նաև լավ բերքը։ Ահա թե ինչու այժմ մեխանիզատորի մասնագիտությունն ամենակարևորն է գյուղատնտեսության մեջ։
Մեխանիկ
Ուշ երեկո է։ Վերջին հերթափոխը վաղուց հեռացել է գործարանից, բայց արտա- դրամասերում դեռ շարունակվում է կյանքը։ Մի հաստոցից մյուսն են անցնում ինչ-որ մարդիկ, որոնք ստուգում են բոլոր մեխանիզմները, յուղում դրանք, փոխում մաշված դետալները։ Առավոտյան, երբ առաջին հերթափոխի բանվորներն արտադրամաս մտնեն, բոլոր հաստոցները, հոսքային ավտոմատ գծերը պատրաստ կլինեն աշխատանքի։ Դաշտում խափանվել է կոմբայնը։ Կոմբայնավարն օգնության է կանչում մասնագետի, որը պետք է գտնի անսարքությունն ու վերացնի այն։ Ովքեր են այդ մարդիկ, որոնք այդքան լավ գիտեն բազմապիսի մեքենաների կառուցվածքը։ Դրանք մեխանիկներն են։
«Մեխանիկ» և «մեխանիզմ» բառերն առաջացել են հունարեն «մեխանե» (գործիք, հարմարանք, մեքենա) բառից։ Մեխանիկները նախագծում, ստեղծում, սպասարկում և ուսումնասիրում են մեքենաներ ու մեխանիզմներ։ Առաջին մեխանիկներից մեկը, որի անունը հասել է մեզ, հույն մեծ գիտնական Արքիմեդն էր։
Բազմաթիվ տաղանդավոր մեխանիկներ են ապրել ու գործել հատկապես 17—18-րդ դարերում։ Այդ ժամանակաշրջանում ստեղծվել են շատ բարդ ու հետաքրքիր մեխանիզմներ, օրինակ, բազմապիսի ժամացույցները՝ սկսած աշտարակային հսկա ժամացույցից մինչև գրպանի փոքրիկ ժամացույցները։ Դրանցից շատերին կից կային մեխանիկական խաղալիքներ ամեն ժամը մեկ բացվում էր ժամացույցի կափարիչը, և զուգված-զարդարված տիկնիկները երաժշտության նվագակցությամբ մնջախաղի ամբողջական տեսարաններ էին ցուցադրում։ 18-րդ դարի ռուս տաղանդավոր մեխանիկներից էր Ի․Պ․ Կուլիբինը։ Ընդ որում այդ ժամանակների մեխանիկներն իրենք էին մեքենաները հորինում, նախագծում, իսկ երբեմն էլ պատրաստում։
Ժամանակի ընթացքում երևան եկան այնքան բազմազան մեքենաներ ու մեխանիզմներ, դրանց կառուցվածքն այնքան բարդացավ, որ մեկ մարդու ուժերից վեր էր դրանք նախագծելը, պատրաստելն ու սպասարկելը։ Այժմ բոլոր այդ պարտականությունները կատարում են տարբեր մարդիկ, սակայն նրանք բոլորն էլ մեխանիկներ են։
Այսօր մեխանիկ են անվանում նաև այն մարդկանց, ովքեր նորոգում, յուղում, ստուգում և կարգավորում են մեքենաները։ Մեխանիկ, ավելի ճիշտ՝ ինժեներ-մեխանիկ են անվանում և նրանց, ովքեր մեքենաներ ու մեխանիզմներ են նախագծում։
Մեխանիկ են անվանում նաև այն գիտնականներին, ովքեր ուսումնասիրում են մեքենաներն ու մեխանիզմները, դրանց շարժման օրենքները ջրում, ցամաքում, օդում և Տիեզերքում։ Իսկ այն գիտությունը, որի բնագավառում նրանք