նշանակում է «գլխավոր քաղաք, մայրաքաղաք»: Առաջին մետրոն կառուցվել է ավելի բան հարյուր տարի առաջ, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում 1935 թ մայիսի 15 ին մետրոյի գնացքներն սկսեցին երթեվեկել մեր հայրենիքի մայրաքաղաք Մոսկվայում Այն ժամանակ Մոսկվայի մետրոն ընդամենը 1 3 կայարան ուներ:
Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան մետրոպոլիտենը համարվում է լավագույնն աշխարհում նրա կայարաններն ու նախասրահները երեսապատված են բազմագույն մարմարներով, զարդարված են խճանկարներով, գունավոր ապակենկարներով: Մոսկվայի հյուրերը մետրոյի նախասրահները ստորգետնյա հեքիաթային պալատների են նմանեցնում: Ձմռանն այնտեղ տաք է, ամռանը զով: Մետրոն քաղաքային տրանսպորտի ամենահարմար, ամենաարագընթաց և ամենահուսալի տեսակն է: Բոլոր մոսկվացիները սիրում են իրենց մետրոն, այն Մոսկվայի հպարտությունն է նրա մոտ 200 կմ երկարությամբ ձգվող գծերը քաղաքի հեռավոր շրջաններն ու նոր բնակելի զանգվածները կապել են կենտրոնի հետ: Մոսկվայի մետրոպոլիտենն ունի նաև կրտսեր եղբայրներ' Լենինգրադի, Կիևի, Թբիլիսիի, Բաքվի, Խարկովի, Տաշքենդի, Երևանի, Մինսկի մետրոները Երևան քաղաքի մետրոպոլիտենն սկսել է գործել 1981 թ մարտի 7-ից: Առաջին հերթին ուղեգծի երկարությունը մոտ 1.2 կմ է: Շահագործման է հանձնվել յոթ կայարան («Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Լենինի հրապարակ», «Սասունցի Դավիթ», «Գործարանային», «Շենգավիթ»):
Գեղեցիկ է երևանյան մետրոն նրա ինքնատիպ, հայկական շինարվեստին հատուկ զուսպ ոճով կառուցված կայարաններն ու նախասրահները երեսապատված են հայկական բազմապիսի ու բազմագույն քարատեսակներով' տուֆերով, մարմարներով, բազալտով, գրանիտով, զարդարված' հարթաքանդակներով, իսկ «Լենինի հրապարակ» կայարանի նախասուտքի առջև ցայտում է հրաշալի մի շատրվան, որի արծաթե շիթերը երևում են նաև դրսից «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահի կարմիր տուֆե հարթաքանդակները պատմում են Սասունցի Դավթի և համանուն էպոսի ուրիշ հերոսների քաջագործությունների մասին:
Միշտ չէ, որ մետրոպոլիտենի ուղեգծերը գետնի տակ են կառուցվում Աշխարհի մի շարք քաղաքներում մետրոյի գնացքները երթևեկում են փողոցներից վեր կառուցված պողպատե կամ բետոնե երկար