Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծայրապանակ պատրաստել: Այն ժամանակաշրջանը, երբ մարդիկ պղնձից էին գործիքներ պատրաստում, հետագայում անվանվեց պղնձի դար; Բայց պղնձե գործիքները փափուկ էին և ոչ դիմացկունԱնագը մյուս մետաղներից ավելի հեշտ էր հալվում, բայց նա էլ պիտանի չէր աշխատանքային գործիքներ պատրաստելու համար: Մարդկանց օգնեց պատահականությունը: Մի կրակարանում միատեղ հալվել էին անագի ու պղնձի կտորներ: Պարզվեց, որ այղ համաձուլվածքը հարմար է ամեն տեսակի ամաններ, գործիքներ ու զենք պատրաստելու համար, քանի որ, հեշտ էր հալվում և բավականին ամուր էր: Այդ համաձուլվածքն ստացավ բրոնզ անունը, իսկ ժամանակաշրջանը' մեր թվականությունից առաջ 4-րդ հազարամյակի վերջից մինչև 1-ին հազարամյակի սկիզբը, գիտնականներն անվանեցին բրոնզի դար: Երբ հին ձուլագործները սովորեցին իրենց հնոցներում շատ բարձր ջերմաստիճան ստանալ և երկաթ հալել, սկսվեց եր- կաթի դարը: Դա մեզանից շուրջ երեք հազար տարի առաջ էր: Աստիճանաբար մարդիկ իրենց ծառայեցրին նաև ուրիշ մետաղներ ու համաձուլվածքներ ևս: Առանց նրանց մարդկությունը, չէր կարողանա հասնել այնպիսի վիթխարի հաջողությունների, որոնց ականատեսներն ենք մենք այսօր: Առանց մետաղների չէին լինի երկաթգծերն ու ինքնաթիռները, տիեզերանավերն ու երկրի արհեստական արբանյակները, բարդ մեքենաներն ու սարքերը: Շատ հարմար են մետրոպոլիտենի ստորգետնյա ուղիները, այդ ուղիներով մեծ արագությամբ սլանում են գնացքները քաղաքի տարբեր ծայրեր հասցնելով ուղևորներին:

Մետրո

Զգուշացեք, դռները փակվում են հաջորղ կայարանը «Երիտասարդական», նախազգուշացնում է բարձրախոսից հնչող ձայնը, և երկնագույն գնացքը, արագորեն թափ առնելով, անհետանում է թունելախորշում ընդարձակ, լուսավոր վագոններում հարյուրավոր ուղևորներ կան նրանցից ամեն մեկն իր գործին է շտապում մեկը գնում է աշխատանքի, մյուսը ինստիտուտ, երրորդը խանութ ուղևորները հանգիստ զրուցում են, գիրք կամ թերթ կարդում ոչ ոք չի վախենում, թե կուշանա մետրոյի գնացքին չեն խանգարում ոչ փողոցների խաչմերուկները, ոչ ավտոմեքենաները, ոչ հետիոտները: Այն շարժվում է խորը գետնի տակ փորված թունելով խելացի սարքերը մեքենավարին օգնում են արագ ու անվտանգ, ճիշտ ըստ գրաֆիկի վարել գնացքը ընդամենը կես ժամ է հարկավոր ուղեվորներին մեծ քաղաքի մի ծայրից մյուսը հասցնելու համար: Քաղաքային երկաթուղու լրիվ անվանումն է մետրոպոլիտեն այն առաջացել է հունարեն «մետրոպոլիս» բառից, որ