Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օժանդակությամբ Մերձևավոր Արևելքի շատ երկրներում կառուցվում են ֆաբրիկաներ ու գործարաններ, էլեկտրակայաններ, պատրաստվում որակյալ մասնագետներ

Նույնպես Մերձավոր Արևելքում գտնվող Իսրայելի պետության ղեկավարող վերջին 35 տարիների ընթացքում այս տարածքում բազմիցս արյունահեղ պատերազմներ են ծագել Իսրայելը զավթել է արաբական որոշ երկրների հողեր Արաբական ժողովուրդները պայքարում են նվաճված հողերի ազատագրության համար


Մեքենա

Այսպես ենք մենք անվանում ինքնաթիռն ու ամբարձիչ կռունկը, կոմբայնն ոլ ջուլհակահաստոցը, փոշեծծիչն ու էլեկտրական փոքրիկ ածելին Մեքենաներ են նույնիսկ եռանիվ հեծանիվն ու ոտնակավոր ավտոմոբիլը, որոնցով դեռ վերջերս դուք խաղում կամ զբոսնում էիք

Իսկ ինչո՞ւ են այդքան տարբեր սարքերն անվանում նույն՝ «մեքենա» բառով Առաջին պատճառն այն է, որ դրանք բոլորն էլ մարդուն օգտակար որևէ աշխատանք են կատարում Ընդ որում աշխատանքային հիմնական գործողությունը մեքենաներն իրենք են անում, իսկ մարդը միայն կառավարում է դրանք

Երկրորդ կարևոր հատկանիշը, ըստ որի մենք ճանաչում ենք մեքենան և տարբերում մյուս բոլոր սարքերից, այն է, որ մեքենան պարտադիր կերպով ունի երեք հիմնական մաս՝ աշխատանքային օրգան, շարժիչ և շարժումը շարժիչից աշխատանքային օրգանին փոխանցող մեխանիզմ

Աշխատանքային օրգանը մեքենայի գլխավոր մասն է Նրանից է կախված, թե մեքենան ինչ աշխատանք կարող է կատարել և ինչպես

Ահա աշխատում է խառատային հաստոցը Նրա վրա դետալը շրջատաշում են սուր կտրիչով Հաստոցի աշխատանքային օրգաններն են իլը և սուպորտը (ենթակիրը), հարմարանքներ, որոնց մեջ ամրացնում են դետալն ու կտրիչը Կարի մեքենան կարում է մասրայավոր մաքոքով և վրան ասեղ հագցրած ոտնակով, որոնք էլ հենց կարի մեքենայի աշխատանքային օրգաններն են Էքսկավատորի աշխատանքային օրգանը հսկայական շերեփն է, որով նա հող է փորում, իսկ դեպի երկրի ընդերքը հորատանցքեր փորող մեքենաների աշխատանքային օրգանը հորատադուրն է

Մետաղ ու փայտ մշակող, թուղթ պատրաստող ու գիրք տպագրող, գործվածք գործող ու հագուստ կարող, կոլտնտեսային դաշտերում բերք հավաքող, ջրանցքներ ու ճանապարհներ, կամուրջներ ու տներ կառուցող մեքենաներն անվանում են աշխատանքային մեքենաներ Դրանց մի մասը հաստոցները, տեղադրված են գործարաններում ու ֆաբրիկաներում, մյուսներն աշխատում են մեր երկրի դաշտերում, անհամար կառույցներում Դրանցից են, օրինակ, գյուղատնտեսական բազմազան կոմբայնները, տրակտորները, էքսկավատորները, ամբարձիչ կռունկները

Ուղևորներ ու զանազան բեռներ փոխադրում են տրանսպորտային մեքենաները նավերը, ինքնաթիռները, ջերմաքարշերը, ավտոմոբիլները, տրոլեյբուսները Դրանց «աշխատանքը» երթևեկելն է, լողալը, թռչելը Նման մեքենաների աշխատանքային օրգանները կոչվում են շարժասարքեր, որովհետև նրանք մեքենաներին օգնում են տեղից տեղ շարժվել Ավտոմոբիլի ու ջերմաքարշի շարժասարքերն անիվներն են, ինքնաթիռինը՝ օդապտուտակները կամ ռեակտիվ շարժիչների ծայրափողակները, նավերինը՝ թիապտուտակները (Տրանսպորտային մեքենաների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Տրանսպորտ» զրույցում )

Ուրեմն, ամեն մի այնպիսի սարք, որն ունի աշխատանքային օրգան, շարժիչ և շարժումը շարժիչից աշխատանքային օրգանին փոխանցող մեխանիզմ, կոչվում է մեքենա Ինչպե՞ս է, հապա, որ մեքենա անվանեցինք նաև հեծանիվն ու կարի մեքենան չէ՞ որ սովորական հեծանիվն ու ձեռքի կարի մեքենան շարժիչ չունեն Պարզվում է, որ մեքենան կարող է շարժման մեջ դնել, այսինքն՝ շարժիչի դեր կատարել նաև մարդը

Գոյություն ունեն բազմապիսի շարժիչներ՝ հողմաշարժիչներ, ջրաշարժիչներ, շոգեշարժիչներ, էլեկտրաշարժիչներ Ի դեպ, շարժիչներն իրենք նույնպես մեքենաներ են Դրանց անվանում են էներգետիկական, որովհետև նրանք էներգիայի մի տեսակը փոխակերպում են մեկ այլ տեսակի Օրինակ, էլեկտրական հոսանքը հաղորդալարերով մտնում է էլեկտրաշարժիչ, իսկ այս վերջինը շարժման մեջ է դնում հաստոցը Այսպիսով, էլեկտրական էներգիան փոխակերպվում է մեխանիկականի, այսինքն՝ շարժման