Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կան նաև ինֆորմացիոն մեքենաներ հաշվամեքենաներ, հաշվողական մեքենաներ Սրանք մեզ օգնում են հաշվել, տեղեկություններ կամ, ինչպես հիմա ասում են, ինֆորմացիա հավաքել, կառավարել գործարանի, մարզի, մեր ողջ երկրի տնտեսությունը

Մեքենան դարձել է մարդու հավատարիմ օգնականը գիտության, տեխնիկայի, կենցաղի բոլոր բնագավառներում Մեքենաները մեզ տեղից տեղ են փոխադրում, մեզ համար ստեղծում ամենաբազմազան սննդամթերքներ ու հագուստներ, լվացք են անում, կերակուր եփում և նույնիսկ աման լվանում Մեքենաների քանակով ու տեխնիկական կատարելությամբ են պատանավորված մարդու աշխատանքային ու կենսական պայմանները


Մեքսիկա

(Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)

Մեքսիկայի մասին հաճախ ասում են, որ այդ երկրռւմ ճանապարհորդելը նշանակում է շարունակ վերուվար անել Եվ իրոք, Մեքսիկայում շատ լեռներ կան Նրա տարածքի կեսից ավելին գտնվում է ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա Իրենց ձյունե գագաթներով փայլփլում են Օրիսաբա և Պոպոկատեպետլ հսկա հրաբուխները

Մեքսիկան Լատինական Ամերիկայի ամենախոշոր երկրներից է Գեղեցիկ ու բազմազան է նրա բնությունը՝ ձյունաճերմակ գլխարկներով վեհասքանչ հրաբուխներ, ժայռոտ լեռնաշղթաներ, արևախանձ անապատներ, ուր չի աճում ոչինչ, բացի անպահանջկոտ և դիմացկուն կակտուսներից ու ագավայից Մեքսիկայում աճում են շուրջ 500 տեսակի կակտուսներ՝ մոմի նման երկար ու բարձր կակտուսներից մինչև ոզնու նման գնդաձևերը Լեռնալանջերն ու առափնյա ցածրավայրերը ծածկված են մշտադալար արևադարձային անտառներով և սավաննաներով Անտառներում աճում են արժեքավոր ծառատեսակներ կարմիր ծառ, երկաթի ծառ, մեքսիկական նոճի, իսկ կողքին, հովիտներում, հասունանում են արքայախնձորն ու ադամաթուզը

Մեքսիկան հնդկացիական հնագույն մշակույթների երկիր է, մշակույթներ, որ անխնա ոչնչացրին իսպանացի նվաճողները Սակայն դրանց առանձին գծեր պահպանվել են առ այսօր Տոնական օրերին մեքսիկացիները կազմակերպում են ավանդական կառնավալներ, որոնց մասնակիցները հագնվում են հնդկացիների նման և կատարում նրանց երգն ու պարը Ժողովրդի մեջ դեռ ապրում են հնդկացիների առասպելներն ու հեքիաթները Ազգային լեզվի բառապաշարում կան հնդկացիական ծագում ունեցող շատ բառեր, իսկ մի քանիսն էլ, օրինակ, «շոկոլադ», «տոմատ» բառերը, դարձել են ուրիշ շատ լեզուների սեփականությունը

Երկրի շատ շրջաններում դեռևս պահպանվում են հնդկացի ցեղեր Նրանք մեքսիկացիներից անջատ են ապրում և խոսում են իրենց լեզուներով

Մեքսիկան հարուստ է օգտակար հանածոներով Արդյունահանում են ոսկի, արծաթ, գունավոր և հազվագյուտ մետաղների, երկաթի հանքաքար Դեռ հնուց մշակվում են նավթի հանքավայրերը

Արագ թափով զարգանում է Մեքսիկայի արդյունաբերությունը Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած արդյունաբերական երկրներից է

Ժողովրդի գրեթե կեսը զբաղվում է գյուղատնտեսությամբ Հսկայական տարածություններ են զբաղեցնում եգիպտացորենի դաշտերը, որի հայրենիքը համարվում է Մեքսիկան Մշակում են նաև ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի

Մայրաքաղաք Մեխիկոյում հետաքրքիր ձևով զուգակցված է ժամանակակից և հին դարերի ճարտարապետությունը, կիլոմետրերով ձգվող լայնահուն պողոտաները հարևանում են նեղլիկ փողոցներին, երկնաքերները՝ հին տնակներին

Մեքսիկացիները քաջասիրտ և կենսուրախ ժողովուրդ են, չնայած նրանց մեծ մասը վատ է ապրում Շատ են անգրագետներն ու գործազուրկները, չեն բավականացնում բնակարանները Շատ բանվորներ չնչին աշխատավարձ են ստանում, մինչդեռ բուրժուազիան անաշխատ մեծ եկամուտների տեր է

Մեքսիկացիների սիրած զվարճություներից է ավանդական ցլամարտը Ամեն կիրակի ցերեկվա ճիշտ ժամը չորսին նրանք զբաղեցնում են տրիբունաները, և սկիզբ է առնում հափշտակիչ, գունագեղ այդ տոնահանդեսը

Մեքսիկայում մեծ ժողովրդականություն է վայելում ֆուտբոլը Ամեն կիրակի ժամը 12-ին օլիմպիական և բազմաթիվ այլ մարզադաշտերում տեղի են ունենում ֆուտբոլային մրցախաղեր