Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամենուր մարդ է։ Եվ դուք այդ ապացուցեցիք իսկական արիության սխրանքով »։

Ն․ Ն․ Միկլոխո-Մակլայի մասին կարող եք կարդալ հետևյալ գիրքը՝ Тынянова Л. Н. Друг издалека, М. Детгиз, 1976․

Միկոյան Անաստաս Հովհաննեսի

1895-1978

1917 թ մարտի վերջին Բաքվի բանվորների ու զինվորների դեպուտատների սովետի նախագահ Ստեփան Շահումյանին ներկայացավ 22-ամյա մի երիտասարդ։ Նա Շահումյանին հանձնեց մի երկտող, ուր կուսակցության Կովկասյան երկրային կոմիտեի անդամներից մեկը բարձր կարծիք էր հայտնում նամակաբերի մասին և երաշխավորում նրան կուսակցական, հեղափոխական հետագա աշխատանքի։ Դա Անաստաս Միկոյանն էր, որն առաջին անգամ անձնապես հանդիպում էր ականավոր լենինյանին, թեև նրան վաղուց գիտեր։

Միկոյանը ծնվել է Լոռիում, Սանահին գյուղում։ Մարքսիզմի գաղափարներին ծանոթացել է Թիֆլիսում (Թբիլիսիում)՝ Ներսիսյան դպրոցում սովորելիս։ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին Անաստասն ավելի է խորանում այդ ուսմունքի մեջ և ընդգրկվում մարքսիստական խմբակում։ 1915 թ ընդունվում է կոմունիստական կուսակցության մեջ և ձեռնամուխ լինում եռանդուն հեղափոխական աշխատանքի, թղթակցում բոլշևիկյան մամուլին։ Հետագայում ընտրվում է կուսակցության Թիֆլիսի կոմիտեի կազմում։

Բաքվում Անաստասը դարձավ Շահումյանի մերձավոր օգնականներից մեկը։ Նա հեղափոխական ուժերի կազմում ակտիվորեն մասնակցեց քաղաքում սովետական իշխանության հաստատմանն ու ամրապնդմանը։ Միկոյանը Բաքվի կոմունայի գործիչներից էր և լայն աշխատանք տարավ սոցիալիստական միջոցառումների անցկացման ուղղությամբ (Բաքվի կոմունայի մասին դուք կարող եք կարդալ «Բաքվի 26 կոմիսարներ» զրույցում)։ Նա, որպես կարմիր բանակի կոմիսար, անդուլ պայքար է մղել Անդրկովկաս ներխուժած գերմանա-թուրքական և անգլիական զավթիչների դեմ։ Բաքվի կոմունայի անկումից հետո Միկոյանը միայն պատահականորեն փրկվեց գնդակահարությունից։ 1919թ․ ընդհատակում նա ղեկավար կուսակցական աշխատանք է տանում Բաքվում և սերտ կապեր հաստատում Սովետական Ռուսաստանի հետ։ Նոյեմբերին մեկնում է Մոսկվա, հանդիպում Վ․ Ի․ Լենինին և զեկուցում Բաքվում ու Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին, ստանում անհրաժեշտ ցուցումներ ու խորհուրդներ։ 1920թ․ ապրիլին Միկոյանը Բաքու մտավ Կարմիր բանակի առաջավոր զորամասերի հետ, որոնք գալիս էին օգնելու ապստամբ աշխատավորներին։ Ադրբեջանում հաստատվեց սովետական իշխանություն։ Շուտով ազատագրվեցին նաև Հայաստանն ու Վրաստանը։

Անդրկովկասում սովետական իշխանության հաղթանակից հետո Միկոյանն աշխատեց կուսակցության Նիժնի Նովգոբոդի (այժմ* Դորկի) նահանգային և Ռուսաստանի այլ մարզային ու երկրամասային կոմիտեների քարտուղարի պաշտոններում։ 1926 թ․ փոխադրվեց Մոսկվա և երկար տարիներ աշխատեց որպես ՍՍՀՄ արտաքին և ներքին առևտրի ժողկոմ։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Միկոյանը եղել է Կարմիր բանակի մթերաիրային մատակարարման կոմիտեի նախագահ, ՍՍՀՄ պաշտպանության պետական կոմիտեի անդամ և իր մեծ ծառայությունների համար արժանացել սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։

1946—1956 թվականներին Միկոյանը եղել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի