նախագահի տեղակալ, 1955—1964 թվականներին՝ առաջին տեղակալ, 1964—1965 թվականներին' ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահ։ Նա, որպես կուսակցական ու պետական ականավոր գործիչ, պարգևատրվել է Լենինի 6, Հոկ- տեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի շքանշաններով։
Միկոյան Արտեմ Հովհաննեսի
1905-1970
Հայաստանի գեղատեսիլ անկյուններից մեկում՛ Լառիում է գտնվում Սանահին գյուղը։ Այստեղ, գյուղին մոտիկ մարգագետնում, 1918 թ․ գարնանային վաղ մի առավոտ էլ կայացավ փոքրիկ Անուշավանի՝ ռազմական ինքնաթիռների ապագա խոշոր կոնստրուկտոր Արտեմ Միկոյանի առաջին ծանոթությունը ավիացիափ հետ։
Գյուղի հասակակից տղաների հետ այծեր արածեցնող Անուշավանը զարմանքով նկատեց, որ սարերի ետևից հռնդյունով հայտնվեց թռչող տարօրինակ մի մեքենա, մի քանի պտույտ գործեց գյուղի վրա և վայրէջք կատարեց մարգագետնում։ Դա «Ֆարման» տիպի ֆրանսիական ինքնաթիռ էր, որն անսարքության պատճառով հարկադրական վայրէջք էր կատարել։ Մինչ օդաչուն փորձում էր կարգի գցել ինչ-որ մեխանիզմ, թփերի ետևից դուրս եկած ապշահար երեխաները շրջապատեցին անծանոթ մեքենան։ Դա փայտե հիմնակմախքով, կտորապատ կրկնակի թևերով ու թույլ շարժիչով ոչ բարդ մի կառուցվածք էր, որից, սակայն, փոքրիկ Անուշավանը չէր կարողանում կտրել հիացմունքով լի հայացքը։
Այդ ժամանակից էլ նա որոշեց, որ անպայման պետք է դառնա թռչող մեքենաներ պատրաստող։ Այդ երազանքը նրան չլքեց նաև Թբիլիսիի հայկական դպրոցում սովորելիս, Դոնի Ռոստովի «Կրասնի Ակսայ» գործարանում խառատի աշակերտ, ապա' Մոսկվայի «Դինամո» գործարանում խառատ աշխատելիս և սովետական բանակի շարքերում ծառայելիս, ուր նա զորակոչվել էր 1928 թ․։ 1931 թ․ նրա երազանքն իրականացավ։ Երիտասարդ Արտեմը (այդպես էին անվանում Անուշավանին նրա ռուս ընկերները) ընդունվեց Ն․ Ե․ ժուկովսկու անվան Ռազմաօդային ինժեներական ակադեմիա։ Ուսանելու տարիներին արդեն Արտեմ Մի- կոյանը համակուրսեցի երկու ընկերների հետ նախագծեց և ակադեմիայի արհեստանոցներում պատրաստեց իր առաջին՝ ուսումնամարզական «Օկտյաբրյոնոկ» («Հոկտեմբերիկ») ինքնաթիռը։ 1937 թ․ երիտասարդ ինժեներն աշխատանքի է անցնում երկրի ավիագործարաններից մեկում և, շնորհիվ իր աշխատասիրության, եռանդի ու ընդունակությունների, 1940 թ. նշանակվում ինքնաթիռաշինության փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր։ Ահա այդ ժամանակվանից էլ սկսվում է Սովետական Միության Ռազմաօդաւին ուժերի զարգացման գործին մեծ նպաստ բերած Արտեմ Միկոյանի և նրա մերձավոր օգնական Մ․ Ի․ Գուրևիչի ազգանվան սկզբնատառերը կրող «ՄիԳ» կործանիչների, ինչպես նաև հետագայում շարք մտած կործանիչ-ռմբակոծիչների փառապանծ ընտանիքի պատմությունը։ Այդ ինքնաթիռներից առաջինը՝ «ՄիԳ-1 »-ը, ժամանակի ամենաարագընթաց սերիական կործանիչն էր և նախատեսված էր մեծ բարձրության վրա օդային մարտեր մղելու համար։ Հայրենական մեծ պատերազմում թշնամու ինքնաթիռների դեմ հաջողությամբ կռվում էր նաև «ՄիԳ-3»-ը։ 1946 թ ստեղծվեց սովետական առաջին ռեակտիվ կործանիչը' «ՄիԳ-9»-ը, 1947 թ․ շարք մտավ «զինվոր-ինքնաթիռ» անունով մկրտված «ՄիԳ-15»-ը, իսկ ավելի ուշ' «ՄիԳ» գերձայնային ինքնաթիռները։ Այդ