Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու պատվին հուշարձան կանգնեցվեց, որի հեղինակն է քանդակագործ Ի․ Պ․ Մարտոսը։ Հուշարձանի պատվանդանին մակագրված է․ «Քաղաքացի Մինինին և իշխան Պոժարսկուն երախտապարտ Ռուսաստանից»։

Միչուրին Իվան Վլադիմիրովիչ

1355-1935

Նա իր ողջ կյանքում աշխատել է այգում, ուսումնասիրել բույսերն ու նոր, հիանալի սորտեր ստացել։ Նրա ստեղծած յուրաքանչյուր սորտը շատ ժամանակ և աշխատանք էր պահանջում։ Միչուրինի շնորհիվ հնարավոր դարձավ հարավային խաղողը, ծիրանենին, դեղձենին, տանձենին աճեցնել համեմատաբար ավելի հյուսիսային շրջաններում։ Նա ստացել է բալենու այնպիսի մի սորտ, որի պտուղները ճյուղերին աճում են ոչ թե մեկ-երկու հատով, այլ հաղարջի նման ողկույզներով։ Նա աճեցրել է բալի մեծության հատապտուղներ ունեցող հաղարջենի և խաղողի համ ունեցող կոկռոշ։

Շատ բան է արել Միչուրինը, սակայն նրա գլխավոր ծառայությունն այն է, որ ապացուցեց, թե գիտելիքներով զինված մարդը ուժ ու եռանդ չխնայելու դեպքում կարող է դառնալ բնության իսկական արարիչ, բույսերի բնույթի խիզախ վերափոխիչ։

Երկար ու դժվար կյանք է ապրել Ի․Վ․ Միչուրինը։ Մանկուց հրապուրված լինելով այգեգործությամբ՝ արդեն հասուն տարիքում նա Կոզլով (այժմ՝ Միչուրինսկ) փոքր քաղաքում մի զարմանալի այգի ստեղծեց։ Շատ դժվար էր միաժամանակ և այգում աշխատելը, և ապրուստ վաստակելը։ Նա աշխատում էր երկաթուղային գրասենյակում, իսկ այգիով զբաղվում էր միայն ազատ ժամերին։

Ի․Վ․ Միչուրինը մեծ հայրենասեր էր և սիրում էր իր հայրենիքը։ Ամերիկացիները նրան առաջարկեցին մեծ գումարով իրենց վաճառել պտղատու բույսերի իր շատ