Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարուստ հավաքածուն և փոխադրվել Ամերիկա։ Իվան Վլադիմիրովիչը կտրականապես մերժեց, թեև նախհեղափոխական Ռուսաստանում նրա նվաճումները ճանաչում չէին գտնում, բայց Միչուրինը հավատում էր, որ կգան ուրիշ ժամանակներ, և իր աշխատանքը պիտանի կլինի հայրենիքին։

Երազանքն իրականացավ Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո։ Պետությունն իր ձեռքը վերցրեց Միչուրինի տնկարանի պաշտպանության գործը, իսկ գիտնականի համար ստեղծվեցին աշխատանքային բոլոր պայմանները։ Վ․Ի․ Լենինը բարձր էր գնահատում Միչուրինին և միշտ հետաքրքրվում էր նրա աշխատանքով։

Սովետական շատ բուսաբույծներ տաղանդավոր սելեկցիոների հետևորդներն ու աշակերտներն են։ Մահից քիչ առաջ Ի․Վ․ Միչուրինը երիտասարդտւթյանը դիմեց այսպիսի խոսքերով․ «Մարդու բարձրագույն կոչումն է աշխարհը ոչ միայն բացատրելը, այլև վերափոխելը, այն ավելի լավ ու հետաքրքիր, կյանքի պահանջները լիովին բավարարող դարձնելը։ Շատ բան ունեն անելու գալիք սերունդները, մասնավորապես, դուք, իմ պատանի բարեկամներ»։ Պատանի միչուրինականները հետևում են այս պատգամին։ Աշխատելով իրենց փորձադաշտերում և դպրոցամերձ այգիներում՝ նրանք հափշտակված փնտրում են հազարավոր հետաքրքիր հարցերի պատասխաններ։ Օրինակ, ինչպես անել, որ հյուսիսում խնձորենի աճի, Մոսկվայի մերձակայքում՝ ծիրանենի։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ նրանց աշխատանքը կարևոր շանակություն է ունենում մեր երկրի գյուղատնտեսության համար։


Միչուրինի մասին կարդացեք հետևյալ գիրքը՝

Լեբեդև Վ․Ա․ , Իվան Վլադիմիրովիչ Միչուրին, Ե , Հայպետհրատ, 1951


Միքելանջելո Բուոնարոտի

1475-1564

Միքելանջելոն Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ քանդակագործ է, գեղանկարիչ, ճարտարապետ և բանաստեղծ։

Միքելանջելոյի մանկությունն անցել է Ֆլորենցիայում։ Արվեստագետի նրա տաղանդը վաղ դրսևորվեց, և նա, հակառակ հոր կամքի, որոշեց նվիրվել արվեստին։ 13 տարեկան էր, երբ դարձավ նկարչի աշակերտ, իսկ 25 տարին դեռ չբոլորած՝ հոյակապ շատ քանդակների հեղինակ էր արդեն։

26 տարեկան էր, որ ձեռնարկեց անհավատալի դժվար մի աշխատանք։ Մի քանդակագործ ավելի քան 5 մ բարձրությամբ մարմարե բեկորից սկսել էր արձան քանդակել, բայց փչացրել էր մարմարն ու այդպես էլ թողել։ Լավագույն վարպետներն անգամ հրաժարվում էին այդ խեղված մարմարից քանդակ ստեղծել։ Միքելանջելոն հանձն առավ այդ գործը։ Երեք տարի անց քանդակը պատրաստ էր։ Դա պատանի Դավիթն էր։ Հինավուրց առասպելը պատմում է, որ մենամարտում Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամուն՝ հսկա Գողիաթին։ Քանդակագործն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին, լայն բացված աչքերով նայում է նա հսկային՝ ձախ ձեռքում սեղմելով պարսատիկը։ Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ։

Միքելանջելոն նաև հանճարեղ գեղանկարիչ էր։ Մի անգամ նրան պատվիրեցին որմնանկարել Հռոմի եկեղեցիներից մեկի՝ Սիքստինյան կապելլայի առաստաղը։ Ապագա որմնանկարը պետք է ունենար ավելի քան 600 քառ․ մ չափեր Անասելի դժվար պայմաններում, բարձր փայտամածին, մեջքնիվար պառկած, նկարիչը պատկերներ էր ստեղծում աշխարհի արարման մասին։ Աստվածաշնչի առասպելի