Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներկայացված են որսորդական և աշխատանքային պարզունակ գործիքներ, խեցեգործության, բարգործության, մետաղագործության եզակի նմուշներ, ժայռապատկերներ (որոնց մասին դուք կկարդաք «Հնագույն նկարիչներ» զրույցում), կենցաղային և ծիսական անոթներ, սափորներ, զենքեր, զարդեր և զանազան այլ առարկաներ, որոնցից շատերը հնագույն արվեստի անկրկնելի գործեր են:

Ձեզ համար հայտնություն կդառնան մեր թվականությունից առաջ 3-1-ին հազարամյակներից մեզ հասած կավե, քարե ու մետաղե յուրօրինակ կառքերը, արձանիկներն ու պաշտամունքային առարկաները:

Մի՞ թե հետաքրքիր չէ իմանալ, թե մարդաբանական ինչպիսի բնութագիր, այսինքն ինչպիսի կերպարանք ու կառուցվածք են ունեցել մեր հեռավոր նախնիները: Թանգարանի ցուցասրահներից մեկում, որը նվիրված է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների մարդաբանական տիպին, կծանոթանաք Շենգավիթի (մեր թվականությունից առաջ 4-3-րդ հազարամյակներ), Լճաշենի (մեր թվականությունից առաջ 2-րդ հազարամյակ), Թեյշեբաինի ամրոցի (մեր թվականությունից առաջ 1-ին հազարամյակ) պեղումներից հայտնաբերված գանգերի հիման վրա կատարված վերակազմություններին:

Թանգարանի հաջորդ սրահներում ցուցադրված են երկրագործական և անասնապահական գործիքներ ու հարմարանքներ, ինչպես նաև արհեստների ու զբաղմունքների՝ դարբնության, պղնձագործության, խեցեգործության, ոսկերչության, արծաթագործության, քարտաշ-որմնադրության,գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության մասին պատմող 19-20-րդ դարերի նմուշներ:Դրանցից շատերն աչքի են ընկնում կատարողական