Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձր մակարդակով, բուսական, երկրաչափական, կենդանակերպ զարդանախշերի գեղեցիկ զուգակցումներով ու լուծումներով:

Ժողովրդական տարազին, երաժշտական արվեստին, թատրոնին, զանազան տոների ու ծեսերի, ժողովրդական հավատալիքներին նվիրված հարուստ ու հետաքրքիր բաժիններում ներկայացված են 16-20-րդ դարերի առարկաներ ու իրեր:

Առանձին հետաքրքրության է արժանի հայ սովետական մշակույթին նվիրված բաժինը, ուր հիմնականում տեղ են գտել գեղազարդման, կիրառական արվեստի ստեղծագործություններ:

Ձեզ մեծ բավականություն կպատճառեն ոչ միայն ցուցանմուշները, այլև թանգարանի կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումները, հատկապես Հոկտեմբերյանի շրջանի երաժշտական դպրոցների արդեն ավանդական դարձած «Ապրիլյան ղողանջներ» ամենամյա հաշվետու համերգը նվիրված Վ. Ի. Լենինի ծննդյան տարեդարձին, Հաղթանակի օրվան նվիրված երգի, ՍՍՀՄ սահմանադրության օրվան նվիրված բերքի տոները և Սարդարապատի հերոսամարտին նվիրված մեծ տոնահանդեսը:

Թանգարանին կից գործում են նաև «Պատանի հայագետ», «Հետաքրքիր հանդիպումներ», «Ազգագրական հանդիպումներ» ուշագրավ և ուսանելի ակումբները, կուլտուրայի ժողովրդական համալսարանի չորս ֆակուլտետ: Թանգարանը նաև կինոլեկտորիումներ է կազմակերպում թե երեխաների և թե մեծահասակների համար:

Հայաստանի լենինյան կոմերիտմիություն

Հայաստանի կոմերիտմիությունը Համամիութենական լենինյան կոմունիստական երիտասարդական միության անբաժանելի մասն է: Այն ծնունդ է առել Հայաստանում սովետական իշխանության հաղթանակի համար աշխատավորության մղած պայքարի բովում 1919 թ մայիսին ձևավորվելով