Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նալբանդյան Միքայել Ղազարի

Ազատություն, - գոչեցի,
- Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ
Թող դավ դնե թշնամին, ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար ազատություն։

Ազատասիրական այս տողերը, որ պատկանում են հայ ժողովրդի մեծ զավակներից մեկի՝ հեղափոխական դեմոկրատ Միքայել Նալբանդյանի գրչին, հաստատումն են նրա ապրած կյանքի, որը, թեև կարճատև եղավ, ամբողջովին նվիրաբերվեց աշխատավոր ժողովրդի ազատագրությանը և խոր հետք թողեց մեր պատմության մեջ։

Նրա մանկության ու պատանեկության տարիներն անցան Ռուսաստանի հայկական խոշոր գաղթավայրերից մեկում Նոր Նախիջևանում, որն այժմ Դոնի Ռոստով քաղաքի մի շրջանն է: Այստեղ նա սովորեց հայտնի մանկավարժ և հասարակական գործիչ Գաբրիել Պատկանյանի դպրոցում, որտեղ ավելի ևս դրսևորվեցին ուշիմ, հետաքրքրասեր տղայի անհատականության վառ գծերը՝ նախաձեռնող և ազատատենչ ոգին, անհաշտ վերաբերմունքը անարդարության նկատմամբ: Հասունանալով՝ պատանի Միքայելը դարձավ իր ուսուցչի օգնականն ու բազկակիցը արդարությունը պաշտպանելու, խեղճերին զորավիգ լինելու գործում և նրա հետ միասին ենթարկվեց հայ մեծահարուստների հալածանքներին: 1853 թ. Միքայելը մեկնեց Մոսկվա: Այստեղ նա կարճ ժամանակ ուսուցչություն արեց Լազարյան ճեմարանում, այնուհետև, որպես ազատ ունկնդիր, բժշկագիտություն ուսանեց Մոսկվայի համալսարանում։

Լազարյան ճեմարանում Նալբանդյանը բարեկամացավ պրոֆեսոր, խոշոր հայագետ և արևելագետ, նշանավոր հասարակական գործիչ Ստեփանոս Նազարյանի հետ: Եվ այդ բարեկամությունից էլ սկիզբ առավ նրանց ապագա ազգօգուտ համագործակցությունը։

19-րդ դարի կեսերին հայ հասարակական կյանքում վճռվում էր այն հարցը, թե ո՞ր հայերենը պետք է մնա գրական լեզու՝ գրաբա՞րը, թե՞ աշխարհաբարը (գրաբարի և աշխարհաբարի մասին դուք կարող եք կարդալ «Հայոց լեզու» զրույցում): Հայ ժողովրդի միասնականության, լուսավորության, նրա հասարակական և մշակութային զարգացման շահերը պահանջում էին գրել և ստեղծագործել բոլորին հասկանալի աշխարհաբարով: Ահա այդ ամենն իրականացնելու նպատակով էր նաև, որ Ս. Նազարյանն ու Մ. Նալբանդյանը 1858 թվականից Մոսկվայում սկսեցին հրատարակել «Հյուսիսափայլ» աշխարհաբար ամսագիրը: Այն խոշոր երևույթ եղավ հայության կյանքում և շուտով մեծ հեղինակություն նվաճեց: Այստեղ են տպագրվել Մ. Նալբանդյանի հրապարակախոսական, քննադատական հոդվածները, հայ ժողովրդի ազատագրությանը, գրական լեզվին և բազմաթիվ այլ հարցերի նվիրված աշխատությունները:

Մ. Նալբանդյանի հետագա գործունեության համար վճռական նշանակություն ունեցան նրա արտասահմանյան երկու ուղևորությունները, հատկապես երկրորդը, որը տևեց գրեթե երկու տարի 1860 թ. օգոստոսից մինչև 1862 թ. մայիսը: Այս ուղևորության նպատակն էր Հնդկաստան մեկնել և Նոր Նախիջևանի կրթական կենտրոնների համար բերել հնդկահայ մի մեծահարուստի կտակած գումարը: Ճանապարհին նա եղավ Թիֆլիսում (Թբիլիսիում), Հայաստանում, ապա անցավ Թուրքիա՝ Կոստանդնուպոլիս: Այստեղ Նալբանդյանը մասնակցեց արևմտահայության վիճակը