բարելավելու համար հայ առաջադեմ գործիչների ծավալած պայքարին, «Մեղու» երգիծական հանդեսի խմբագիր Սվաճ- յանի Հ հետ ստեղծեց «Երիտասարդների ընկերություն» դեմոկրատական գաղտնի կազմակերպությունը։
Այնուհետև նա եղավ Իտալիայում այդ ժամանակ իտալական ժողովուրդը իր ազգային-ազատագրական շարժման մեծ գործիչ Ջուզհպ+հ Գարիբալդու գլխավո րությամբ մարտնչում էր իր հայրենիքի վերամիավորման և ազգային անկախության համար խանդավառված։ Այս պայքարով Նալբանդյանը հաղորդակցվեց գարիբալդիականների հետ, իր համակրանքն արտահայտեց նրանց հանդեպ Նա համոզվեց։ Որ հարստահարված ու բըռնադատված ամեն մի ազգ իր իսկ ուժերով պետք է ազատություն նվաճի և ստեղծի ինքնուրույն պետականություն Նա գըտնում էր, որ այդ նպատակին կարելի է հասնել ազգերի ինքնորոշման պայմաններում Մ Նալբանդյանն անցավ եվրոպական ուրիշ երկրներ, եղավ Փարիզում, Լոնդոնում, ուր համագործակցեց տարագիր ռուս հեղափոխական դեմոկրատներ Ա Ռերցենի Ն Օգարյովի, ինչպես նաև եվրոպացի մի շարք հեղափոխականների հետ Նա միջոցներ ձեռնարկեց Եվրոպայում լույս տեսնող հեղափոխական գրականությունը Ռուսաստանի հարավում, Կովկասում և Բուրքիայոլմ տարածելու համար Նալբանդյանը նպատակ էր հետապնդում ցարական ինքնակալության և թուրքական բռնակալության դեմ հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը ներդաշնակել Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների ազատագրական պայքարին խանդավառված այս ծրագրերով, գործելու եռանդով լեցուն, Մ Նալբանդյանը 1862 թ մայիսին վերադարձավ Ռուսաստան Սակայն նույն թվականի հուլիսին ցարական ոստիկանությունը ձերբակալեց նրան և բանտարկեց Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում, որտեղ նա մնաց մինչև 1865 թ ապրիլը Այնուհետև ծանր հիվանդ Նալբանդյանին աքսորեցին Սարատովի նահանգի Կամիշին քաղաքը (այժմ՜ Վոլգոգրադի մարզում), ուր և վախճանվեց 1866 թ մարտի 31-ին ճարազատները նրա դին փոխադրեցին Նոր Նախիջևան և թաղեցին հայկական Սուրբ խւսչ վանքի բակում ճազարավոր հուղարկավորներ նրա թաղումը վերածեցին հակացարական ցույցի ճայ ժողովրդի համար Միքայել Նալբանդյանի անունը թանկ է ոչ միայն այն պատճառով, որ նա եղավ համաեվրոպկան մասշտաբի գործունեություն ծավալած հայ առաջին ու մեծ հեղափոխական դեմոկրատը Նա նաև բոցաշունչ հրապարակախոս էր, քննադատ, արձակագիր ու բանաստեղծ Նրա «Ազատություն», «Մանկության օրեր» ազատասիրական բանաստեղծությունները հայ երեխաները անգիր սովորում են դպրոցական տարիքում Նրա հրապարակախոսական ու քննադատական բազմաթիվ հոդվածները, գեղարվեստական արձակ գործերն իրենց մնայուն տեղն ունեն հայ գրականության և հեղափոխական մտքի զարգացման պատմության մեջ Իր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Երկու տող» աշխատություններում, որոնք հասարակությունը վերափոխելու հեղափոխական ծրագրեր էին, նա աշխատավոր ժողովրդին կոչ էր անում «կացնի դիմել», այսինքն մղել զինված պայքար Ազատության մեջ, թե բանտում ու աքսորում նա մնաց մեծ գործիչ, մտածող ու ստեղծագործող Եվ մենք սրբությամբ ենք պահում Ազատության ասպետի ու նահատակի Միքայել Նալբանդյանի, հիշատակը հրատարակելով նրա երկերը, նրա անունով կոչելով բնակավայրեր, փողոցներ դպրոցներ, նրա կերպարը մարմնավորելով արվեստի ու գրականության բազմաթիվ ստեղծագործություններումԲառարան Նախիմով Պավել Ստեպանովիչ
Սևաստոպոլում, Ռրաֆսկայա նավամա 1855 տույցի դիմաց գտնվող հրապարակում, կանգնած է ծովակալ Պ Ս Նախիմովի հուշարձանը Պատվանդանին գրված են Նախիմովի հայտնի հրամանի խոսքերը «...գերակշիռ ուժեր ունեցող թշնամու հանդիպելիս ես գրոհում եմ նրա վրա, լիովին վստահ, որ մեզանից յուրաքանչյուրը կանի իր գործը» Այս խոսքերն ամբողջովին բնորոշում են Նախիմովին Պավել Նախիմովը ծնվել է պաշտոնաթող սպայի ընտանիքում Տասնվեց տարեկան հասակում փայլուն ավարտելով Պետերբուրգի Ծովային կադետական կորպուսը միչմանի աստիճանով, որը ծովային սպայական ամենացածր կոչումն էր, ծառայության է նշանակվել ռազմանավի վրա