ՍՍՀՄ ռազմածովային նավատորմի զինծառայողները Նրա անունով ուսումնարան է գործում Լենինգրադում (Նախիմովյան ուսումնարան) որտեղ սաներ են պատրաստում ռազմածովային բարձրագույն ուսումնական հաստատությունների համար
Նախնադարյան մարդ
Մեր ամենահին նախնիները շատ նման են եղել կապիկների Գիտնականները նրանց անվանել են կապկամարդ Սրանց մարմինը լրիվ մազածածկ էր, ծնոտները առաջ ցցված, իսկ կզակը ետ հակված Բայց նրանք արդեն քայլում էին երկու ոտքով Կապկամարդիկ ապրում էին քարանձավներում ու ժայռերի ծերպերում, իրենց կացարանները տաքացնում էին խարույկներով, նրանց վրա էլ խորովում միսը Նրանք որսում էին մանր կենդանիներ, որոնց սպանում էին մահակներով ու քարերով Ավելի հաճախ սնվում էին պտուղներով ու արմտիքով Կապկամարդիկ կարողանում էին պատրաստել միայն շատ պարզ գործիքներ քարը տաշում էին այնպես, որ կարողանան բռնել ձեռքով, իսկ ծայրը սրում էին Այն ժամանակաշրջանը, երբ գործիքները պատրաստում էին քարից, կոչվում է քարի դար:
Կապկամարդկանց սերունդները նեանդերթալյան մարդիկ, արտաքինով նույնպես կապիկների էին նման նրանց ճակատը թեք էր հովարի նման կախված աչքերին, իսկ կզակը հակված էր ետ: Բայց դա արդեն մարդ էր Նրանք ապրում էին նախնադարյան հոտերով ամենափորձված ու քաջ որսորդի գլխավորությամբ Բնակվում էին քարանձավներում, կենդանիների մորթուց հագուստներ պատրաստում Նրանց գլխուղեղն արդեն մեծ էր, գրեթե ինչպես ժամանակակից մարդունը: Գլխուղեղի զարգացմանը նպաստում էր մսե սնունդը, որը հարուստ է բույսերի մեջ չպարունակվող կարևոր սննդանյութերով: Մսի օգտագործման հետևանքով որսորդական հոտը դարձավ ավելի կազմակերպված, երևան եկան ավելի բազմազան աշխատանքային գործիքներ քերիչներ, հատիչներ, դանակներ, որ նույնպես պատրաստում էին քարից Նեանդերթալյան մարդիկ արդեն որսում էին խոշոր կենդանիներ, ինչպիսին, օրինակ, քարանձավային արջն էր
Աշխատանքի ընթացքում մարդկանց համար անհրաժեշտ դարձավ հոդաբաշխ հասկանալի խոսքը Աշխատանքի և խոսքի շնորհիվ մարդու գլխուղեղը զարգանում էր և իր կառուցվածքով ու ծավալով զգալիորեն գերազանցեց կապկի գլխուղեղը: Կապկի մարդացման գործում աշխատանքի դերի մասին Ֆ Էնգելսն ասել է « աշխատանքն է ստեղծել մարդուն»
Աստիճանաբար նախնադարյան մարդը ստացավ ժամանակակից մարդու կերպարանք Այդ մարդկանց գիտնականներն անվանեցին կրոմանյոնյան մարդիկ:
Կրոմանյոնյան մարդկանց սերունդներն իրենց կուլտուրական զարգացմամբ շատ առաջ անցան Նրանք սկսեցին ապրել ընտանիքներով, զբաղվել անասնապահությամբ ու երկրագործությամբ
Նախնադարյան մարդիկ ապրել են հարյուր հազարավոր տարիներ առաջ, երբ դեռ գիր չկար Այդ պատճառով էլ նրանք չէին կարող գրել իրենց պատմությունը Բայց գիտնականներն այդ մարդկանց մասին իմացել են՝ ուսումնասիրելով նրանց կյանքից մնացած հետքերը քարե գործիքներն ու զարդերը, որսած կենդանիների ոսկորները, մեր հեռավոր նախնիների աճյունների մնացորդները, հնագույն նկարիչների թողած քարանձավային նկարներն ու ժայռապատկերները
Նանսեն Ֆրիտյոֆ
1861 - 1930
Ֆրիտյոֆ Նանսենը նորվեգացի նշանավոր ճանապարհորդ էր և գիտնական Նրան ինչպես և 19-րդ դարի վերջին տասնամյակների շատ հետազոտողների, հրապուրում էր հյուսիսային բևեռը Ի՞նչ է այնտեղ ցամա՞ք, թե՞ օվկիանոս Բայց սառույցները խանգարում էին, որ նավերը հեռու հյուսիս նավարկեին և ոչ ոք չգիտեր, թե ինչպես կարելի է հասնել այդ խորհրդավոր կետին
1884 թ Գրենլանդիայի ափերի մոտ, սառույցների մեջ, գտան ամերիկյան «Ժանետ» նավին պատկանած իրեր Երեք տարի առաջ այդ նավը սառույցներից ջարդուփշուր էր եղել այդտեղից հեռու դեպի արևելք ընկած Նոր Սիբիրական կղզիների մոտ Գտածոն Նանսենին հանգեցրեց այն մտքին, որ սառույցները մշտապես դրեյֆում