Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են այսինքն շարժվում են հոսանքների և քամիների ազդեցությամբ Եվ նա որոշեց կառուցել մի հատուկ, ձվաձև նավ որը սառույցների սեղմումից չջարդվեր, և նրանով սառույցների հետ դրեյֆել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում Գուցե և սառույցները նավը քշեն տանեն բևեռի մոտով Համենյան դեպս, դրեյֆի ժամանակ հնարավոր կլինի կատարել կարևոր դիտումներ ու հետազոտություններ

Նանսենի նախագծով կառուցվեց «Ֆրամ» («Առաջ») նավը «Ֆրամ»-ով դրեյֆելու ընթացքում Նանսենը բազմաթիվ հայտնագործություններ կատարեց օրինակ, պարզեց, որ Սառուցյալ օվկիանոսը շատ խորն է, ուսումնասիրեց սառույցների շարժումը, օվկիանոսի ջրային զանգվածները

Բայց, ցավոք, «Ֆրամ»-ը չմոտեցավ բևեռին սառույցների ճանապարհն այլ կողմ էր թեքվում Եվ այդ ժամանակ Նանսենն ու արշավախմբի մասնակից, երիտասարդ լեյտենանտ Յոհանսենը դեպի բևեռ շարժվեցին շնասահնակներով Նանսենը փորձված բևեռախույզ էր, նա արդեն կտրել անցել էր Գրենլանդիայի սառցե անապատը Նրա ուղեկիցը նույնպես լավ էր մարզված Սակայն ծառս եղած սառույցների և նրանց միջև գոյացած լճակների միջով անցնող ճանապարհն այնքան դժվարին էր, որ Նանսենը որոշեց ետ դառնալ

Ֆրանց Յոսիֆի երկրռւմ ճանապարհորդները, էսկիմոսների նման, քարից ու սառույցից իրենց համար խրճիթ շինեցին և ձմեռեցին այնտեղ Աշնանը նրանք մի սպիտակ արջ սպանեցին և մսի ու տաք մորթու պաշար ունեցան Ձմեռողները ծովափղեր էին որսում, նրանց ճարպն օգտագործում կանթեղի համար, այնպես որ ստիպված չէին լինում բևեռային երկար գիշերներին մթության մեջ մնալ Ուժերը վերականգնած ճանապարհորդները գարնանը շարժվեցին հարավ հույս ունենալով հասնել մինչև Շպիցբերգեն, իսկ այնտեղից որևէ նավով վերադառնալ Նորվեգիա

Առավել հարմար ուղի գտնելու նպատակով ճանապարհորդները որոշեցին որոշ ժամանակով բաժանվել և գնալ տարբեր ուղղություններով՝ պայմանավորվելով հանդիպել որոշակի տեղում

«Ես քայլում էի խորասուզված տարօրինակ մտքերի մեջ. տատանվելով համոզվածության ու կասկածանքի միջև, —պատմում է Նանսենը — Հանկարծ մարդկային ձայն լսեցի, օտար մի ձայն առաջին անգամ երեք տարիների ընթացքում և սառցաբլրի կատարից տեսա մի մութ կերպարանք Դա շուն էր, իսկ նրան հետևում էր ևս մի կերպարանք, և դա մարդ էր Մենք արագ իրար մոտեցանք, ես հանեցի գլխարկս, նա նույնպես Միմյանց դիմելով «Ինչպե՞ս եք» սրտագին խոսքերով՝ մենք իրար ձեռք սեղմեցինք Մեր գլխավերևում ողջ աշխարհը մեր հայացքից ծածկող մշուշի քողն էր, ոտքերի տակ՝ լողացող սառույցը, ետևում ցամաքի աղոտ ուրվագծեր շուրջն ամենուրեք սառույց էր ու մշուշ Դեմառդեմ կանգնած էին անգլիական վայելուչ հագուստով քաղաքակիրթ մի եվրոպացի և կեղտոտ ցնցոտիներ հագած մի վայրենի, որի դեմքին նստած ճարպի ու մրի շերտի տակից դժվար էր զանազանել շիկահերին հատուկ մաշկի բնական երանգը Հանկարծ նա ուշադիր նայեց դեմքիս ու արագ ասաց

—Նանսենը չեք արդյոք

— Այո, ես եմ

— Չափազանց ուրախ եմ ձեզ տեսնելուս համար

Հետո նա խլեց ձեռքս և նորից թոթվեց, մինչդեռ դեմքը փայլում էր այդ անակնկալ հանդիպումից ծնված անկեղծ ուրախությամբ» Պարզվեց, որ այդ մարդը անգլիացի հետազոտող Ֆրեդերիկ Ջեքսոնն է

Նանսենի մտքով չէր էլ անցնում, որ իրենց խրճիթից ոչ այնքան հեռու տեղավորված է գերազանց հանդերձավորված մի ամբողջ արշավախումբ Այժմ արդեն