Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հենց խարխլեց Նապոլեոնի կայսրության հզորությունը

Ձգտելով համաշխարհային տիրապետության Նապոլեոնը մի վիթխարի բանակ հավաքեց և շարժվեց դեպի Ռուսաստան Ռուսական բանակի հրամանատար նշանակվեց ականավոր զորավար Մ Ի Կուտուզովը Ռուս ժողովուրդը Հայրենական պատերազմի ելավ ընդդեմ զավթիչների Նապոլեոնի հսկա բանակը գրեթե լիովին ջախջախվեց

Ռուսաստանի դեմ իր արշավանքն սկսելուց առաջ Նապոլեոնը գոռոզաբար հայտարարում էր «Երեք տարի անց ես կլինեմ ողջ աշխարհի տիրակալը Մնում է Ռուսաստանը, բայց ես կճզմեմ այն»։

Նապոլեոնի ներխուժումից ընդամենը մի քանի ամիս անց նրա «պանծալի բանակը» դադարեց գոյություն ունենալ Ռուսաստանից կարողացան դուրս պրծնել թշնամու միայն 30 հզ զինվորներ։

1812 թ Հայրենական պատերազմն ավարտվեց նապոլեոնյան բանակի լիակատար ջախջախումով Նապոլեոնի իշխանությունը խորտակվում էր նաև Եվրոպայում։ Ռուսաստանի դեմ պատերազմը որոշեց նրա ճակատագիրը Նապոլեոնյան լծի դեմ ոտքի ելան և նվաճված երկրների ժողովուրդները

Անխուսափելի պարտությունը ստիպեց Նապոլեոնին հրաժարվել գահից Նա մեռավ աքսորում, Ատլանտյան օվկիանոսի փոքրիկ ու քարքարոտ Սուրբ Հեղինե կղզու

Այսպես ավարտվեց Նապոլեոնի կյանքը Այդ կյանքն ապացույց է այն ճշմարտության որ ոչ տաղանդը, ոչ կամքը, ոչ ամենամեծ իշխանությունը չեն կարող օգնել նրան, ով գործում է ընդդեմ ժողովրդի շահերի


Նավահանգիստ

Լայնարձակ է օվկիանոսը, բայց նավերն այնտեղ ճանապարհից չեն շեղվում և ամենակարճ ուղիներով նավահանգստից նավահանգիստ են մեկնում

Նավերն ուղևորներ են փոխադրում, տեղափոխում ածուխ ու մրգեր, հանքաքար ու հացահատիկ, նավթ ու շաքար, մեքենաներ ու փայտանյութ Այս ամենը պետք է ոչ միայն նշանակված վայրը հասցնել, այլև արագ բեռնաթափել Հետո պետք է վառելիքի, պարենի, անուշահամ ջրի պաշար վերցնել, նավը բեռնավորել նոր բեռներով և կրկին ճանապարհ ընկնել

Նավահանգիստը հարմար ու անվտանգ կառանավայր է Սովորաբար այն պատսպարված է լինում խոր ծովախորշում կամ գետաբերանում Իսկ եթե ալեկոծումներից պաշտպանող բնական պատսպարաններ չկան, նավահանգիստը պաշտպանում են քարե պատնեշներով ալեբեկիչներով կամ ծովապատնեշներով Ծովապատնեշը ափից դեպի ծովը բավականաչափ հեռուն ձգվող քարե պատնեշ է կամ հողաթումբ

Ուղևորների համար նավահանգիստը ծովային կամ գետային կայարան է

Նավահանգստի բեռնակառամատույցներում բեռնաթափում ու բեռնում են նավերը Նավահանգստում աշխատում են սայլակավոր (պորտալային) հզոր ամբարձիչ կռունկներ, որոնք բարձրացնում են 100— 500 տոննա բեռներ Նավը կարելի է բեռնաթափել մի քանի ժամում Եթե պետք է նավթ տեղափոխել, ապա պոմպերի օգնությամբ նավը կարելի է բեռնել 10—12 ժամում

Նավահանգստի գրեթե ողջ տարածքն զբաղեցնում են պահեստներն ու ուղիները Նավահանգիստը նման է երկաթգծերի սարդոստայնի, որոնցով երկաթուղային վագոնները գնում են ուղիղ դեպի պահեստներն ու կառամատույցները Նավահանգիստը խճուղիների հանգույց է նրա դարպասներից դուրս են գալիս բեռնատարներն ու սլանում տարբեր ուղղություններով

Նավահանգիստը նավանորոգման գործարան է, որտեղ նորոգում են նավի հզոր շարժիչներն ու հսկայական թիապտուտակները, «կարկատում» նավիրանները, կարգավորում կողմնացույցներն ու կարգաբերում նավառադիոկայանները Ամենախոշոր նավն անգամ այստեղ հնարավոր է ջրից վեր հանել ջրիմուռներից ու խեցիներից մաքրելու, վերանորոգելու, նրա ստորջրյա մասը ներկելու համար

Եվ վերջապես, նավահանգիստը նավի տունն է Ամեն մի նավ ունի իր նավահանգիստը, որտեղ այն գրանցված է Որ ծովում