Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու օվկիանոսներով Սակայն առավել հարմար է նավթը փոխադրել նավթամուղով գետնի և ջրի տակ անցկացված խողովակներով

Մեր երկրռւմ մեծ քանակությամբ նավթ է արդյունահանվում «Բարեկամություն» և այլ նավթամուղներով նրա մի մասը մատակարարվում է սոցիալիստական ու կապիտալիստական մի շարք երկրների

Նատյուրմորտ

«Նատյուրմորտ» բառը ֆրանսերեն է սշանակում է «մեռած բնություն» Նատյուրմորտ են անվանում մարդուն շրջապւստռղ իրերը պատկերող նկարները Իրերը շատ բան կարող են պատմել մարդու կյանքի, ճաշակի, սովորությունների մասին Գործվածքների ամանների, կահ-կարասու, ծաղիկների, բանջարեղենի, մրգերի ծովի բարիքների որսած կենդանիների տարբեր համակցությունները պատկերում են մեզ շրջապատող աշխարհի գեղեցկությունն ու հարստությունը, համակում թախծոտ կամ ուրախ տրամադրությամբ Տարբեր ժամանակների և ժողովուրդների արվեստագետները նատյուրմորտներ են ստեղծել գեղանկարչության, գծանկարչու թյան, քանդակագործության մեջ, դրվագման արվեստում

հայտնի են հատկապես 17-րդ դարի ֆլամանդացի ու հոլանդացի նկարիչներ Ֆ Սնայդերսի, Վ ճեդայի և այլոց նատյուրմորտները Նկարիչներն իրենց կտավներում փառաբանել են բնության հողի պարգևած բարիքների առատությունը և մարդու ստեղծած իրերի գեղեցկությունը

Նատյուրմորտի հրաշալի վարպետներ էին սովետական նկարիչներ Ի է Գրաբարը,

Պ Պ Կոնչալովսկին, Ի Ի Մաշկովը և շատ ուրիշներ Մաշկովի «Մոսկովյան ուտեստ հացեր» նատյուրմորտում սեղանին սար է գոյացրել հացթուխի հոյակապ արտադրանքը հացերը ռուս ժողովրդի մշտնջենական հարստությունը Ահա թմբլիկ բոքոնները, կարմրորակ բուլկիները, խաշխաշով ոսկեփայլ հյուսկեն հացը, ահա և նախշազարդ քաղցրահացը, դողիկները, զարմանազան կարկանդակները, լավ կարմրացրած սայկաները

Որքան բերկրանք է պարգևում այդ ւսռատ ու գունագեղ սեղանը Պես-պես երանգներ ունեն հացերի դարչնաոսկեգույն երեսները Ասես զգում եք, որ այս մեկը չոր