Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է ու փշրվող, կրտկրտան կեղևով, մյուսը փափուկ ու փխրուն

Նկարիչը հացերը համադրել է մեկ սեղանի կոկիկ ողորկված, մեկ դարակի կոպիտ տաշված փայտե մակերևույթների կամ էլ հացերի արանքում սեթևեթ ծալքերով կախ ընկած գործվածքի հետ

Նատյուրմորտի մեծագույն վարպետ էր Մ Սարյանը ճայ գեղանկարչության մեջ բարձրարվեստ ու ինքնատիպ նատյուրմորտներ են ստեղծել նաև Ջ Ջաքարյանը, Լ Կոջպանը, Լ Ջարդարյանը, Լ Կալենցը, Մ Ավետիսյանը, Լ ճակոբյանը և շատ ուրիշներ Ահա, օրինակ, ճակոբ ճակոբյանի «Կախարանին» նատյուրմորտը, որտեղ ամենաառօրեական իրերի հյուսածո զամբյուղի, նավթի լամպի, փոշեհանի, կախարանին անփույթ նետված գոգնոցի և սխտորի կապերի զուգակցմամբ հեղինակը պատկերել է բարիք ստեղծող աշխատավոր մարդու պարզ կենցաղը, նրա կապը հողի, ջրի, ողջ բնության հետ