Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նատյուրմորտի միջոցով ամենասովորական ու առօրեական իրերի աշխարհը մեր առջև հառնում է իր ողջ զարմանալի հարստությամբ

Նար-Դոս

«Նար-Դոս» անունը հայ գրող Միքայել ՜ 933 Ջաքարի ճովհաննիսյանի գրական կեղծա նունն է Նա ծնվել է Թիֆլիսռւմ (Թբիլիսի- ում) Ծնողները, որ աղքատ էին ու անգրագետ, ձգտում էին որ իրենց որդին կանոնավոր ուսում ստանա, սակայն դա շատ դժվար գործ էր Նա մի քանի տարի սովորեց արհեստագիտական դպրոցում և ապա գիտելիքների պակասը լրացրեց ինքնա- կրյծությամբ

Գրեթե ողջ կյանքում ապրուստի հարցը հետապնդել է գրողին Նա չնչին աշխատավարձով պաշտոնավարել է «Նոր դար» թերթում Իբրև քարտուղար-սրբագրիչ Ծառայությունը խլում էր նրա ամբողջ ժամանակը առավոտից մինչև գիշերվա ժամը մեկ-երկուսը անց էր կացնում գրասենյակում, ապա տպարանում Գրական աշխատանքի համար մնում էին միայն գիշերային ուշ ժամերը Իր երկերի մեծ մասը նա գրել է հենց այդ ժամերին

Նար-Դոսը գրական լայն ճանաչում գըտավ «Աննա Սարոյան» նամականի վիպակով, ուր պատկերված է մի ընտանիքի կործանումը Այդ ընտանիքի ապրուստը հոգացող հայրը սնանկանում է և մեռնում իսկ տան անդամները չեն կարողանում պայքարել կյանքի ձախորդությունների դեմ

Նար-Դոսի ստեղծագործության հիմ նական թեման քաղաքային աշխատավորության և հայ մտավորականության կյանքն ու աշխարհն է

19-րդ դարի վերջին տասնամյակում իրար ետևից լույս տեսան նրա նորա- վեպերը (նովելները), որոնց մեջ պատկերված է աղքատության ու հետամնացության մեջ ապրող արհեստավորների կյանքը Այդ նորավեպերը հետագայում հեղինակը հրատարակեց «Մեր թաղը» ընդհանուր վերնագրով Արհեստավորներն ապրում էին քաղաքի խուլ ծայրամասերում՝ «ճավիտենական աղբով ծածկված ծուռտիկ մուռտիկ փողոցներ որոնք նեղլիկ անցքերով գնում խաչաձևում են իրար