Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա արդյունաբերական ձեռնարկությունները բազմազան արտադրանք են թողարկում Մյուս երկրների հետ առևտրի գլխավոր առարկան նավթն է Սովետական Միությունը Նիգերիային օգնում է հետախուզելու օգտակար հանածոների հանքավայրերը, կառուցելու մետալուրգիական գործարաններ, պատրաստելու ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի զանազան ճյուղերի մասնագետներ


Նիդերլանդներ

(Նիդերլանդների Թագավորություն)

Այս երկիրը հաճախ անվանում են Հոլանդիա, թեև, ավելի ճշգրիտ, Հոլանդիա (Հյուսիսային և Հարավային) են կոչվում նրա միայն երկու մարզերը Երկրորդ անվանումն առաջացել է հնում և մնացել առ այսօր

«Նիդերլանդներ» նշանակում է «ցածրադիր հողեր» Եվ, իրոք, երկրի մեծ մասը ծովի մակերևույթից ցածր է Շատ դարեր է արդեն, ինչ Նիդերլանդների տարածքը 100 տարվա ընթացքում մոտավորապես մեկ մետրով իջնում է Եվ 800 տարի է ահա (այդ ընթացքում գետինն իջել է 7֊8 մ-ով), ինչ հնուց բնակեցված այս տարածքում մարդիկ ծովափի ու գետերի երկայնքով հողապատնեշներ են կառուցում, որպեսզի իրենց տներն ու դաշտերը փրկեն ողողումներից Այդ պատճառով էլ այստեղ գետերը հոսում են դաշտերից և, նույնիսկ, տներից բարձր

Նախկինում Նիդերլանդներն Իսպանիայի գաղութն էր 16 րդ դարում Նիդերլանդներում տեղի ունեցավ աշխարհում առաջին բուրժուական հեղափոխությունը, և երկիրն անկախ դարձավ

Նիդերլանդների մայրաքաղաքն Ամստերդամն է, բայց կառավարությունը գտնվում է Հաագայում Երկրում իշխանությունը