պատկանում է թագավորին (թագուհուն), ինչպես նաև պառլամենտին, որը մեծ իրավունքներ ունի Պառլամենտը պաշտպանում է, հիմնականում, բուրժուազիայի շահերը, իսկ աշխատավորներն ապրում են ծանր պայմաններում Երկկրողմ աճում է գործազրկությունը, բարձրանում են հարկերը, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գները
Նիդերլանդներն օգտակար հանածոներով հարուստ չէ Կա բնական գազ, քիչ քանակությամբ նավթ, չկան հանքաքարեր, քարածուխ Այդ պատճառով էլ երկրի գրեթե ողջ արդյունաբերությունն աշխատում է ներմուծվող հումքի հաշվին Գործարաններում կառուցում են նավեր, պատրաստում հաստոցներ, ռադիոսարքեր, քիմիական նյութեր
Աշխատասեր հոլանդացիները հմտորեն են օգտագործում յուրաքանչյուր հողակտորը Արոտավայրերում արածում են կովեր, ոչխարներ Դաշտերում, ցորենից բացի, աճեցնում են շաքարի ճակնդեղ, կտավատ, կարտոֆիլ Աշխարհում մեծ հռչակ են վայելում հոլանդական սքանչելի կակաչները, պանիրը, կտավները և բազմաթիվ ուրիշ ապրանքներ, որոնք հնուց ի վեր արտահանվում են զանազան երկրներ
Նիդերլանդները ծովային երկիր է և ունի առևտրական խոշոր նավատորմ Գլխավոր նավահանգիստը Ռոտերդամն է որն աշխարհի ամենամեծ նավահանգիստն է