Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին հաղորդում է գլխուղեղին, դուք սկսում եք ցավ զգալ, վախենալ, նայում եք այրվածքին և սկսում մտածել, թե ինչպես բուժեք այն

Միայն մարդը կարող է շատ բարդ խնդիրներ լուծել, որովհետև նրա գլխուղեղն ամենազարգացածն է

Կենդանիների գլխուղեղն ավելի փոքր է ու ավելի վատ զարգացած և ավելի պարզ խնդիրներ է լուծում Օրինակ, անձրևորդի ամբողջ նյարդային համակարգը կազմված է երկու հաստ, մարմնի երկայնքով ձգվող նյարդերից և նյարդային բջիջների մի քանի հաստացումներից Նման ուղեղով մտածելն, անշուշտ, շատ դժվար է

Այժմ դուք հասկանում եք, թե ինչ մեծ դեր է խաղում նյարդային համակարգը, և որքան կարևոր է, որ այն առողջ լինի Եթե գլխուղեղը որևէ կերպ վնասվի, ասենք, ուժեղ հարված ստանա ծոծրակը, ապա կարող է խախտվել տեսողությունը Քունքի վնասվածքից կարող է առաջանալ լսողության, ճակատի վնասվածքից մտածողության խանգարում Ողնուղեղի վնասվածքից տեսողությունը, լսողությունը, մտածողությունը չեն խանգարվում, բայց խախտվում է ներքին օրգանների, ձեռքերի, մեջքի, ոտքերի աշխատանքը

Նյարդային համակարգի խախտումներ են առաջ բերում նաև ռեժիմի բացակայությունը, չափից ավելի կամ պակաս քնելը, հաճախակի կրկնվող ուժեղ տպավորությունները, հատկապես քնից առաջ Ուստի և շատ կարևոր է քնել և վեր կենալ ժամանակին, ժամանակին զբոսնել, պարապել, ուտել. Այդ դեպքում դուք միշտ կլինեք առույգ, լավ տրամադրությամբ և եռանդով լի


Նյութափոխանակություն

Առանց մշտական նյութափոխանակության, այսինքն առանց այն փոփոխությունների, որ անընդհատ տեղի են ունենում բոլոր կենդանի օրգանիզմներում, այդ թվում և մարդու օրգանիզմում, կյանք գոյություն ունենալ չի կարող

Մեր օրգանիզմի բոլոր օրգանների և բջիջների համաձայնեցված աշխատանքի համար շատ էներգիա է անհրաժեշտ Այդ էներգիան մենք ստանում ենք սննդից

Քսան օրվա ընթացքում ստամոքսն ընդունում է մոտավորապես նույնքան սննդանյութ և ջուր, որքան կշռում է մարդու մարմինը. Մարսողության օրգաններում հիմնական սննդանյութերը՝ սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը, մարսվում են Նրանց մասնիկները քայքայվում են ավելի մանր մասնիկների «աղյուսիկների» Դա անհրաժեշտ է, որպեսզի «աղյուսիկները» կարողանան թափանցել արյան մեջ, որն էլ նրանց հասցնում է մարմնի բոլոր հատվածները, բոլոր բջիջներին

Ահա հենց այդտեղ էլ՝ բջիջներում, սկսվում է ամենահետաքրբիր երևույթը Բջիջն, ասես, մի ամբողջ «գործարան» լինի Նրա բոլոր «արտադրամասերում» եռում է աշխատանքը Աշխատում է բջջի նույնիսկ արտաքին թաղանթը՝ «մատակարարման արտադրամասը» Բջջին անհրաժեշտ նյութերը նա տեղափոխում է ներս, իսկ այն ամենն, ինչ պիտանի չէ, դուրս

Բջջում սննդանյութերը վերամշակվում են, փոփոխվում, ընդ որում բոլոր, նույնիսկ ամենաբարդ, վերափոխությունները կատարվում են զարմանալի արագությամբ Դրան օգնում են սպիտակուցների հետ կապված հատուկ «արագացուցիչները»

Իսկ ի՞նչ է տեղի ունենում ածխաջրերի և ճարպերի մասնիկների հետ Նրանց փոքր մասը պահեստավորվում է, իսկ հիմնական մասը փոխակերպվում է բջջին անհրաժեշտ այլ նյութերի կամ սկսում քայքայվել միանալով թթվածնին կամ, ինչպես ընդունված է ասել, օքսիդանալով Թթվածին մատակարարում է արյունը թոքերից Օքսիդացման հետևանքով ճարպերն ու ածխաջրերն ամբողջությամբ փոխակերպվում են ածխաթթվական գազի և ջրի Այդ ընթացքում էլ անջատվում է օրգանիզմ անհրաժեշտ էներգիան

Սնունդը ոչ միայն էներգիայի աղբյուր է, այլև շինանյութ Սպիտակուցները, որոնցից հիմնականում կառուցված են բջիջները, մասնակիորեն քայքայվում են, օքսիդանում, և անհրաժեշտություն է առաջանում, որ դրանց փոխարեն ստեղծվեն նոր սպիտակուցներ

Այժմ հետևենք բջջի «հավաքման արտադրամասերի» աշխատանքին Այստեղ տեղի է ունենում սպիտակուցների «հավաքում» այն «աղյուսիկներից», որոնց մասին արդեն նշել ենք Դա բարդ և դժվարին խնդիր է, քանի որ մեկ բջիջը կազմված է ավելի քան 100 տարբեր սպիտակուցներից, ընդ որում նույնը չեն նաև առանձին բջիջների սպիտակուցները Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր կորուստ վերականգնվի ժամանակին, արագ ու