— Ճիշտ է,— նկատեց հայրիկս: —Ստացվել են նման եռանկյուններ
—Նշանակում է, մեծ եռանկյունու անկյուննե՞րն էլ են 10 անգամ մեծացել
— Դա արդեն ճիշտ չէ Անկյունները մնացել են նույնը
—Մեծացնելիս միայն եռանկյունների անկյուններն են նույնը մնում
— Ոչ Այդպես կլինի և քառակուսին և հնգանկյունը, և վեցանկյունը, մի խոսքով, ցանկացած բազմանկյունը մեծացնելիս Նման պատկերների անկյունները երբեք չեն փոխվում, մինչդեռ նույն անկյունների դիմաց ընկած կողմերը մեծանում են համեմատականորեն այսինքն նույնքան անգամ.
— Ինչ խելո՜ք է իմ լապտերը,— ուրախացավ եղբայրս,— նա ինքն է կարողանում նման պատկերներ նկարել
Նյարդային համակարգ
Մարդու և կենդանիների կենսագործունեության մեջ հսկայական դեր է խաղում նյարդային համակարգը
Նյարդային համակարգի ամենագլխավոր օրգանը գլխուղեղն է Նա է վճիռներ ընդունում բոլոր հարցերի վերաբերյալ, հրամաններ արձակում և վերահսկում դրանց կատարումը Գլխուղեղի տարբեր բաժիններ տարբեր աշխատանք են կատարում Մի բաժինը «վարում» է ձեռքերի աշխատանքը, մյուսը բունը, երրորդը տրամադրությունը, չորրորդը մտքի աշխատանքը
Գլխուղեղի գլխավոր օգնականները զգայարաններն են Նրանք գլխուղեղին «պատմում» են, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, ինչպիսի առարկաներ կան այնտեղ և ուր են շարժվում, ինչ գույն ու հոտ ունեն, տաք են թե սառը, հարթ են թե խորդուբորդ, ինչ ձայն են արձակում և այլն Բացի «հետախույզ» զգայարաններից, կան նաև օրգանիզմի ներսում գըտնվող զգայուն բջիջներ Նրանք հաղորդում են, օրինակ, թե ինչ դիրքում են ձեռքերը, սիրտը արագ է բաբախում թե դանդաղ, դիմախաղի մկանունքն ապահովում է արդյոք դեմքի անհրաժեշտ արտահայտությունը Եվ եթե օրգաններում որևէ բան խաթարվում է, բջիջ «թղթակիցներն» այդ մասին անմիջապես տեղեկացնում են գլխուղեղին
Գլխուղեղի համար դժվար է ամեն ինչին հետևելը Նրան օգնում է ողնուղեղը Ձեռքերի, ոտքերի իրանի մկանները, ներքին օրգանները, կատարելով նրա հրամանները, ապահովում են օրգանիզմի ներդաշնակ աշխատանքը
Գլխուղեղ հասնող և այնտեղից ստացվող բոլոր ազդանշանները հաղորդվում են նյարդերով, վիթխարի վայրկյանում 120 մ արագությամբ
Նյարդային համակարգն օրգանիզմի բոլոր մասերը միավորում է մեկ ամբողջության մեջ և ղեկավարում այն Դրանում կարող ենք համոզվել մի պարզ օրինակով Ենթադրենք ճյուղից կախված տանձ եք տեսնում Այդ ազդանշանը նյարդերով անմիջապես հաղորդվում է գլխուղեղին Սա աչքերին հրամայում է տեսադաշտից բաց չթողնել տանձը, իսկ ոտքերին մոտենալ նրան Դուք մոտենում եք Աչքերը գլխուղեղին հաղորդում են տանձը կողքիս է Ուղեղը ձեռքերին հրամայում է պոկել մոտեցնել բերանին բերանին՝ բացվել, ատամներին կծել, լեզվին համտեսել Լեզուն հաղորդում է շատ համեղ ու քաղցր տանձ է Բայց դուք մինչ այդ էլ կռահել էիք դա, որովհետև աչքերը հաղորդել էին, որ տանձը դեղին է, հասած, իսկ հիշողությունը՝ հիշեցրել, որ սեպտեմբեր է, մրգերը հասունացել են Ձեռքի մատնեքը հաստատել էին, որ տանձը փափուկ է, ուրեմն և հյութալի, քիթը ավելացրել, որ հոտավետ է Ուղեղը եզրակացնում է, որ տանձը քաղցր կլինի, և թքագեղձերին ու ստամոքսագեղձերին հրամայում պատրաստվեք ընդունելու համեղ ուտելիքը
Իսկ ահա այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսի խնդիրներ է վճռում ողնուղեղը
Ձեր ձեռքը պատահաբար դիպչում է շիկացած արդուկին Դեռ չեք հասցնում ցավ զգալ ու վախենալ, երբ ձեռքն ինքն արագ ետ է քաշվում Ինչպե՞ս է դա լինում
Ձեռքի զգայուն բջիջներն ուժեղ ջերմություն են զգում Վտանգ կա Այդ հաղորդումն հասնում է ողնուղեղին, որը ձեռքի բոլոր մկաններին ակնթարթորեն հրամայում է անհապաղ կծկվել Ձեռքն արագությամբ ետ է քաշվում, երբ ողնուղեղն այդ